Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի

Ոստիկանները գնում էին Ապարան, ապա` Լոռի

Mon, 13 Apr 2026 19:47:59 +0400


Ապրիլի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ուրախ ավտոբուսը կրկին պետք է մեկներ մարզ, այս անգամ` Լոռի:

Ավտոբուսի մեկնելուց առաջ նույն երթուղիով Լոռի էր ուղեւորվել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժն ապահովելու համար։ Հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով, բազմաթիվ վիրավորներով։

Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ Գվարդիայի ավտոբուսը մեկնելիս է եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու: 2 օր առաջ Գվարդայի պետ Հայկ Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ ավտոբուսը մեկնելիս է եղել Արագածոտնի մարզ։

Հիմա Լոռի՞, թե՞ Արագածոտնի մարզ էին շտապում Գվարդիայի աշխատակիցները:

Տեղեկացանք, որ ավտոբուսը Ապարանում մի խմբի պետք է իջեցներ, մյուսները պետք է շարունակեին ճանապարհը` հասնեին Լոռի։

ՆԳՆ-ից մեզ փոխանցում են․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու և Արագածոտնի մարզեր՝ ծառայություն իրականացնելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կյանքին ու առողջությանը լրջագույն վտանգ է սպառնում

Կյանքին ու առողջությանը լրջագույն վտանգ է սպառնում Thu, 10 Sep 2026 15:17:21 +0400 ՊԵԿ նախկին…

6 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ասուլիսը

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ասուլիսը Thu, 10 Sep 2026 15:07:46 +0400 Latest news from Secure…

15 րոպե ago

Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»

Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Thu, 10 Sep 2026 15:00:45 +0400 Շուտով. հատուկ հայտարարություն…

22 րոպե ago

ՌԴ զորքը երկու բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

ՌԴ զորքը երկու բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Thu, 10 Sep 2026 15:00:09 +0400 ՌԴ…

23 րոպե ago

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին Thu, 10 Sep 2026 14:45:53 +0400…

37 րոպե ago

Ավելի շատ ենք հարվածելու Իրանին․ Թրամփը կանգ չի առնում

Ավելի շատ ենք հարվածելու Իրանին․ Թրամփը կանգ չի առնում Thu, 10 Sep 2026 14:30:42 +0400…

52 րոպե ago