Վաղուց լրջագույն կասկածներ ունեի․ Աբովյան

Վաղուց լրջագույն կասկածներ ունեի․ Աբովյան

Mon, 13 Apr 2026 19:45:32 +0400


Վաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել «կիրառական մառազմի» օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնականապես համոզվեցի։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դիմել է դատարան, որպեսզի այն դադարեցված ճանաչի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։

Այս իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Հայաստանում բացառիկ նշանակության միջազգային մարզական միջոցառում է տեղի ունենում, որին մասնակցում են Եվրասիական մայրցամաքի տասնյակ խոշորագույն երկրների մարզական ոլորտի առաջնորդներ։ Եվ հենց վերջիններս խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ ստանձնելու Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը։

Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար։

Հասկանո՞ւմ եք մասշտաբը։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի դա մեր երկրի սպորտի զարգացման համար։

Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները դա փայլուն հասկանում են։ Սակայն նույն կերպ համոզված եմ, որ Ծառուկյանի դեմ դատարան դիմած որոշ մարդիկ դա հաստատ չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ ։ Ավելի ճիշտ՝ այդ մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա։

Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները։

Լուրջ բան եմ ասում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին Mon, 13 Apr 2026 23:30:08 +0400 Գիտնականներն ասում են,…

8 րոպե ago

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում

Դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում Mon, 13…

11 րոպե ago

ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի

ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի Mon, 13 Apr 2026 23:15:39 +0400 Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման…

22 րոպե ago

Կարևոր հայտարարություն

Կարևոր հայտարարություն Mon, 13 Apr 2026 23:01:25 +0400 Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ինչպես հայտնի է,…

36 րոպե ago

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել Mon, 13 Apr 2026 23:00:51 +0400 2025 թվականի…

37 րոպե ago

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին Mon, 13 Apr 2026 22:47:15 +0400 ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անհայտ…

51 րոպե ago