Սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել
Mon, 13 Apr 2026 20:00:25 +0400
Ղազախստանում տեղի ուժայինները սնդիկի անօրինական վաճառքի դեպք են կանխել։ Այս առնչությամբ հատուկ գործողությունն իրականացվել է ղազախական հատուկ ծառայությունների եւ իրավապահների մասնակցությամբ։ Անօրինական կերպով իրացման համար նախատեսված սնդիկը կարող էր օգտագործվել հակաօրինական նպատակներով։ Գործողության ընթացքում հայտնաբերված եւ առգրավված սնդիկի քաշը կազմում է ավելի քան 3 կգ (սնդիկը գտնվել է մետաղական վիճակում, դրված է եղել ապակե կոլբայի մեջ) արժեքը կազմում է 200 հազար դոլար։ Կա նաեւ ձերբակալված։ Վերջինս քսանութամյա տղամարդ է։ Նշենք, որ սնդիկը թունավոր միացություն է, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար։