ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին

ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին

Mon, 13 Apr 2026 22:15:12 +0400


Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը․

«Օրերս ԶԼՄ-ներից մեկը «բացառիկ տեղեկություններ» էր հրապարակել, որ «Քանաքեռում կրակոցներ են հնչել»: Հրապարակման մեջ նշվում էին նաև անուններ, վիրավորի մասին տեղեկություն, նաև, որ «ոստիկանությունից այս մասին որևէ տեղեկություն չունեն և չեն հաղորդում, հավանաբար նախարարի հրաման կա` ընտրություններից առաջ խոշոր միջադեպերը կոծկել»։

Արդեն մեկնաբանել ենք, որ նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել, այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունը ստուգվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ստուգողական գործողությունների ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հրապարակման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել։

Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշտված տեղեկություններ, առավել ևս, ապատեղեկատվություն տարածելով չանել անհիմն եզրակացություններ»,- հայտնել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

2 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

3 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

3 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago