«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանին չեն ուզում ՀՀ-ից դուրս թողնել

Tue, 14 Apr 2026 08:20:19 +0400


«Հրապարակ»-ը տարեսկզբին գրել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը 2025-ի տարեվերջին փոխվել է 20 միլիոն դրամ գրավով։ Սակայն դատախազությունն այդքան էլ հաշտ չէ խափանման միջոցի այս փոփոխության հետ․ տեղեկացանք, որ վերաքննիչից մերժում ստանալուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ դատարան բողոք է տարել` նախկին վարչապետի խափանման միջոց գրավ կիրառելը բեկանելու մասին: Նա պահանջում է վճռաբեկից` բեկանել գրավը եւ սահմանել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։ Նպատակն այն է, որ Աբրահամյանին արգելեն ՀՀ-ից դուրս գալ։ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով: Գործը հարուցվել է դեռ 2018-ին, դատարան է մտել միայն 7 տարի անց:

Փաստացի, Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի: Պետությունը նաեւ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել, Աբրահամյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Պատասխանողների թվում են անգամ նախկին վարչապետի վարորդը, թիկնապահը, որոնց անունով ձեւակերպված գույքը դատախազությունը համարում է, որ պատկանում է նախկին վարչապետին, ուստի պահանջում է պետությանը վերադարձնել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երեւանում: Բացի այդ, պահանջում են 20 ավտոմեքենա, 20 ընկերությունում մասնակցություններ եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ 55 միլիոն դոլար։ Գործը քննվում է 2023 թվականից: Վերջերս մի հայց էլ ներկայացվեց նրա եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի եւ նրան փոխկապակցված անձանց դեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շոտլանդիան, Ուելսը և Հյս․Իռլանդիան անկախության հանրաքվեներ են պահանջում

Շոտլանդիան, Ուելսը և Հյս․Իռլանդիան անկախության հանրաքվեներ են պահանջում Mon, 14 Sep 2026 10:00:35 +0400 Շոտլանդիայի,…

11 րոպե ago

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Mon, 14 Sep 2026 09:57:22 +0400 ՌԴ տարածքում…

14 րոպե ago

Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները․ ինչն է զայրացրել Թրամփին

Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները․ ինչն է զայրացրել Թրամփին Mon, 14 Sep 2026 09:30:55 +0400…

41 րոպե ago

Լարված իրավիճակ է․ խոշոր վթարի հետևանքով ճանապարհը խցանվել է

Լարված իրավիճակ է․ խոշոր վթարի հետևանքով ճանապարհը խցանվել է Mon, 14 Sep 2026 09:13:12 +0400…

58 րոպե ago

Հովհաննես Ղարիբյանը ռեկորդ սահմանեց. Սևանա լճի ամենաերկար 74 կմ հատվածը 38 ժամում լողալով անցավ

Հովհաննես Ղարիբյանը ռեկորդ սահմանեց. Սևանա լճի ամենաերկար 74 կմ հատվածը 38 ժամում լողալով անցավ Mon,…

1 ժամ ago

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Sun, 13 Sep 2026 23:15:47 +0400…

11 ժամ ago