Օրբան եւ «Օրբան»

Օրբան եւ «Օրբան»

Tue, 14 Apr 2026 17:45:11 +0400


Հունգարիայում Օրբանը պարտվեց: Ում պարտվեց՝ էական չէ: Պարտվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի գործիքը: Այս փաստը, անշուշտ, չի կարող ոգեւորել ՀՀ իշխանություններին, չնայած որ հաղթողը սորոսական հանրահայտ գրանտակեր է: Արդեն ասացի, որ Օրբանը թուրք-ադրբեջանական գործիք էր թե՛ Հունգարիայում եւ թե՛ տարածաշրջանում՝ ԵՄ-ում: Բայց Ադրբեջանն ու Թուրքիան նրան հաջողությամբ օգտագործում էին նաեւ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի դեմ: Ադրբեջանն ավելի հեռուն էր գնացել՝ Օրբանին օգտագործելով Հայաստանի դեմ: Օրբանի պարտության բուն պատճառը, սակայն, ուրիշի ձեռքին գործիք լինելը չէր: Հունգարիային Եվրոպայի սրտում ոչինչ չէր սպառնում: Ո՛չ սուվերեն տարածքների կորուստ, ո՛չ սովամահություն, ո՛չ պատերազմ: Պարզապես Օրբանն ինքնիշխանության չափից ավելի շատ զգացողություն ուներ, ինչը դուր չէր գալիս ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին: Այլ խոսքով՝ Օրբանը հունգար ժողովրդի աչքին «լավ տղա» էր խաղում: Երեկ չէ առաջին օրը այդ խաղը վերջացավ: Օրբանի օդերը փակեցին, եւ Թուրքիան ու Ադրբեջանը մնացին առանց Օրբանի: Կփոխվի՞, արդյոք, Հունգարիայի արտաքին քաղաքականությունը Օրբանից հետո: Դժվարանում եմ ասել: Անձամբ ինձ Հունգարիայի նոր ղեկավարն էլ դրական հույսեր չի ներշնչում: Ես նրանից սպասելիքներ չունեմ: Կգնա Օրբանի ճանապարհո՞վ, մի օր էլ ինքը կընկնի Օրբանի օրը, կորդեգրի՞ առավել խելացի քաղաքականություն, գուցեեւ հաջողի: Կարճ ասած՝ չգիտեմ: Սպասում եմ՝ տեսնեմ՝ ՀՀ իշխանությունները շնորհավորելո՞ւ են Հունգարիայի նոր վարչապետին, թե՞ չէ:

Կարող եք ասել՝ դարդդ կտրվե՞լ է՝ Օրբան ես խաղացնում: Կներեք, իհարկե, բայց ո՞վ է Օրբան խաղացնում: Ե՞ս: Ամենեւին: Օրբանն էլ, օրբանատերն էլ… Ես պարզապես, այն էլ ընտրություններից առաջ, տեսնում եմ, որ մի «օրբանատիպ» վարչապետ էլ մենք ունենք՝ բառիս բուն իմաստով՝ թուրք-ադրբեջանական գործիք, որին չես կարող մեղադրել նաեւ ինքնիշխանության մասին պակաս ճամարտակելու մեջ: Կատարյալ Օրբան… Բայց եթե Հունգարիայի Օրբանը միջազգային արենաներում իրեն պահել գիտեր, Հայաստանի «Օրբանի» վրայից գեղցիությունը թափվում է: Սա նույնիսկ սեփական ժողովրդի հետ շփվելիս է դա բացեիբաց ցուցադրում: Դրսերում խայտառակում է բոլորին՝ թե՛ սորոսական ԵՄ-ին, թե՛ «հակասորոսական» ԱՄՆ-ին, թե՛ պուտինյան Ռուսաստանին, թե՛ մեր բարեկամներին եւ թե՛ մեր հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Աշխարհում չկա նման բան՝ Ադրբեջանի դեմ պատերազմում պարտվես, սուվերեն տարածքներ կորցնես, Թուրքիան սահմանդ չբացի, եւ դու հայտարարես, որ Ադրբեջանն է քո անվտանգության հովանավորը: Սա ի՞նչ է, եթե ոչ բացահայտ խոստովանություն, որ դու թուրք-ադրբեջանական գործիք ես, որ քեզ թուրքերն ու ադրբեջանցիներն են խաղացնում: Դու չգիտե՞ս, որ այդ նույն Թուրքիան ու Ադրբեջանը լիքը խնդիրներ ունեն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ ԵՄ-ի հետ: Այս տարվա ապրիլի 1-ին ո՞ւր էիր գնացել: Մոսկվա: Ինչո՞ւ էիր գնացել: Աշխատանքային այցով: Հասկացանք: Կարո՞ղ ես հիմա ինձ բացատրել, թե ինչ աշխատանքներ կատարեցիր այդ այցի ընթացքում: Ոչ մի… Եթե չհաշվենք, որ Պուտինը հերթով բռնեց ստերդ ու քեզ դատարկաձեռն ուղարկեց Երեւան: Պատկերացրու, որ նույնն էլ քեզ ԵՄ-ում է սպասվում, եթե փորձես նրանց էլ հավատացնել, որ կարելի է թե՛ ԵԱՏՄ-ում լինել, թե՛ ԵՄ-ում: Թրամփին տեսնելու ախորժակդ էլ է կորել: Նա էլ է հասկացել, որ ինքնիշխանության մասին հեքիաթներդ, մեղմ ասած, փուչիկ են, եւ ոչնչով չես կարող օգտակար լինել իր ծրագրերին: Բայց դու տես, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան Հայաստանում թմբկահարում է, թե ի՜նչ հաջող այց ունեցար Մոսկվա:

Ի տարբերություն Հունգարիայի՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն ավելի բարդ է, Թուրքիային ու Ադրբեջանին ավելի մոտիկ ենք, պատերազմի վտանգն էլ հո միշտ կա: Այս պայմաններում չմտածված ինքնիշխանություն խաղալը ճոճվող կամրջի ու այծի պարն է հիշեցնում, եւ տարբերություն էլ չկա, թե կամրջի որ կողմից կգահավիժես անդունդը՝ ա՞ջ, թե՞ ձախ: Եթե Օրբանը, ամենամեծ ցանկության դեպքում էլ Հունգարիային չէր կարող հասցնել այս վիճակին, ապա մեր «Օրբանը» դա արդեն արել է ու հետդարձի ճանապարհն էլ չգիտի: Նրան մնացել է մի բան՝ Օրբանի պես «տղամարդավարի» ընդունել պարտությունն ու հեռանալ: Մնացածի մասին՝ պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ, կոռուպցիա, թալան, կխոսենք ավելի ուշ, երբ իջնենք մազե կամրջից ու սկսենք իրական ինքնիշխանության ճանապարհների փնտրտուքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին Fri, 17 Jul 2026 13:41:38 +0400 Latest news from Secure…

4 րոպե ago

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է Fri, 17 Jul 2026 13:37:04 +0400 Իսրայելի…

8 րոպե ago

Թրամփին ահավոր զայրացրել է

Թրամփին ահավոր զայրացրել է Fri, 17 Jul 2026 13:30:33 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունը՝…

15 րոպե ago

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու Fri, 17 Jul 2026 13:30:30…

15 րոպե ago

«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու

«Հրապարակ». Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը արցախցիների թաղամաս է կառուցելու Fri, 17 Jul 2026 13:15:21 +0400…

30 րոպե ago

Լուսինե Թովմասյանի սկսեսրայրը հարցերի չպատասպանեց

Լուսինե Թովմասյանի սկսեսրայրը հարցերի չպատասպանեց Fri, 17 Jul 2026 13:12:03 +0400 Latest news from Secure…

33 րոպե ago