Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի

Պեկինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու կարևոր առաջարկներ ունի

Tue, 14 Apr 2026 18:00:36 +0400


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու չորս առաջարկ է ներկայացրել։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Չինաստանի առաջնորդն իր առաջարկները ներկայացրել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Խալեդ բին Մուհամմեդ ալ Նահայանի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ առաջարկները, մասնավորապես, ներառում են խաղաղ համակեցության սկզբունքի պահպանումը, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգանքը, միջազգային իրավունքի գերակայության պահպանումը ինչպես նաև անվտանգության ու զարգացման համակարգումը։

«Անհրաժեշտ է աջակցել Պարսից ծոցի պետություններին և ամբողջ Մերձավոր Արևելքին հարաբերությունների բարելավման գործում, խթանել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի համար ընդհանուր, համապարփակ, համագործակցության վրա հիմնված, կայուն անվտանգության ճարտարապետությանը, ինչպես նաև ամրապնդել հիմքը խաղաղ համակեցության համար», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև իսկապես հարգել Պարսից ծոցի պետությունների և ամբողջ Մերձավոր Արևելքի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պատշաճ կերպով պաշտպանել նրանց ժողովուրդների, ենթակառուցվածքների և հաստատությունների անվտանգությունը։

Ծինփինի պնդմամբ, պետք է նաև պաշտպանել միջազգային իրավունքի հեղինակությունը և թույլ չտալ, որ աշխարհը վերադառնա ջունգլիների օրենքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58…

11 րոպե ago

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

26 րոպե ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

41 րոպե ago

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

10 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

10 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

10 ժամ ago