Ճանապարհային նշանը՝ խոտերի մեջ
Tue, 14 Apr 2026 22:45:34 +0400
Երևանի Ավան թաղամասի Թամրուչիի փողոցում Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոց տանող ասֆալտի մաշված շերտով պատված աստիճաննները 2025-ի աշնանն ընդհատումներով` 3 ամսում նորոգեցին, բազալտից նոր աստիճաններ տեղադրեցին:
Սակայն աստիճանների վերևում գտնվող հարթակը կարգին չեն սարքել, չեն հարթեցրել` անձրներից հետո ջրափոս է առաջանում։ Այդտեղ դպրոցի դիմաց հետիոտնի անցումից մեծամասամբ օգտվում են թիվ 177 դպրոցի աշակերտները։ Սակայն լուսացույցով կարգավորվող այդ հատվածում հետիոտնի անցում ցույց տվող ճանապարհային նշանը հանել են` գցել աստիճանների կողքը, խոտերի մեջ:
Երևանի քաղաքապետարանը, Ավանի թաղապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեն, բարեկարգեն, հարթեցնեն աստիճանների վերևի հարթակը, շուտափույթ տեղադրեն հետիոտնի անցումի ճանապարհային նշանը։