Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում

Wed, 15 Apr 2026 01:26:44 +0400


Բարդ չէ հասկանալ այս մարդկանց գործողությունների մոտիվացիան ու վերջնանպատակը, գուշակել քայլերի հերթականությունն ու սկզբունքը: Բոլորի համար պարզ է. վերարտադրվել ամեն գնով` թիրախավորելով ու ոչնչացնելով մրցակիցներին, խաբելով ու մոլորեցնելով ընտրողին:

Ինչպե՞ս անել դա` բացառապես վախի միջոցով: Եթե ուշադիր լինեք, կնկատեք` սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում` կամ վախենում են, կամ վախ են ներշնչում:

Վախենում են պոտենցիալ մրցակիցներից, անկախ, անկառավարելի մարդկանցից, փողով չծախվողներից, լափամանից չկառչածներից: Տեսեք, թե ում են թիրախավորում` ընդդիմության առաջնորդներին, լրագրողներին, հոգևորականներին, կայացած, անկախ մարդկանց…

Ինչպե՞ս են թիրախավորում ու վախեցնում` քանի որ իրենք ահավոր վախենում են նստելուց, դատվելուց, հենց դա էլ կիրառում են բոլորի նկատմամբ. կալանք, դատ ու դատաստան: Նաև ամեն օր ցույց են տալիս, որ ոչ մի կարմիր գիծ ու սահման չունեն` կարող են 18-ամյա հիվանդ տղա կալանավորել, որը համարձակվել է թարս նայել իրենց «առաջնորդին», կարող են կերակրող մայր կալանավորել` մի ապուշ ձայնագրության համար, կարող են բարձրաստիճան հոգևորական կալանավորել մի թմրամոլի բանսարկության համար, կարող են սիրված դասախոս ու գիտնական կալանավորել` անցած գնացած ընտրությունների համար…ու սա արվում է մի նպատակով, որ բոլորն իմանան` ոչ ոք պաշտպանված չէ այս երկրում, իրենք էլ ոչ մի սրբություն չունեն` պետք լինի սեփական հորն ու մորն էլ բերդ կուղարկեն, եթե իրենց ճանապարհին կանգնի…

Բայց պարբերաբար գլուխ գովող Փաշինյանը, թե` «ինձնից լավ հայ ժողովրդին ոչ ոք չի ճանաչում», մի հարցում սխալվել է. մեր ժողովուրդը շատ համբերատար ու համակերպվող է և անգամ ազատության սահմանափակումների հետ կարող է համակերպվել, բայց անարդարության հետ` երբեք: Եթե գոնե այս քրեական գործիքակազմը հավասարապես աշխատեր բոլորի նկատմամբ և մարդիկ տեսնեին, որ Փաշինյանին թարս նայած Դավիթի կողքի կամերում կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացող ՔՊ-ականն է, բարեգործություն անելու համար ձերբակալվող Գոհար Ղումաշյանի կողքին «Իմ քայլի» նախագահ Աննա Հակոբյանն է (կեղծ ամուսնալուծությունը չի նշանակում, թե ՔՊ-ի հետ փոխկապակցված հիմնադրամն իրավունք ունի շարունակել բարեգործությունը), Խաչիկ Գալստյանից բացի տնային կալանք է կրում նաև Արգիշտի Մեխակյանի շտաբի պետը, ապօրինի գույքի գործեր էլ հարուցվում են ոչ միայն Ավետ Ադոնցի ու Իշխան Սաղաթելյանի, այլ նաև ՔՊ-ի բազում պաշտոնյաների նկատմամբ, որոնք կտրուկ հարստացել են վերջին տարիներին…կասեին` օրենքը հավասարապես ու համաչափորեն խիստ է բոլորի նկատմամբ և արդարության ինչ որ չափանիշ, այնուամենայնիվ, գործում է…

Իսկ այս անարդարություններն ու անհավասարությունը մեր ժողովուրդը չի ներելու…իրենք էլ այս ամենը չեն մարսելու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքապետարանի աշխատակիցներին կրճատել են․ փոխարենն աշխատում է ԱԲ-ն

Քաղաքապետարանի աշխատակիցներին կրճատել են․ փոխարենն աշխատում է ԱԲ-ն Sun, 20 Sep 2026 21:30:02 +0400 Ֆինլանդիայում…

15 րոպե ago

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը․ Ռ․ Քոչարյանի ուղերձը Sun, 20 Sep…

26 րոպե ago

Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է

Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Sun, 20 Sep 2026 21:15:42 +0400 Եթե ձեզ թվում է՝…

30 րոպե ago

Ռուս հայտնի գեղասահորդը հայտնվել է հիվանդանոցում․ ինչ է կատարվել

Ռուս հայտնի գեղասահորդը հայտնվել է հիվանդանոցում․ ինչ է կատարվել Sun, 20 Sep 2026 21:00:46 +0400…

45 րոպե ago

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել

Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Sun, 20 Sep 2026 20:45:10 +0400 Հայաստանի կանանց…

1 ժամ ago

Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ

Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ Sun, 20…

1 ժամ ago