Սրտիկներին չխաբվեք

Սրտիկներին չխաբվեք

Wed, 15 Apr 2026 09:00:01 +0400


Սրանց յուրաքանչյուր արարքին պետք է նայել հունիսի 7-ի պրիզմայով: Դա կօգնի հասկանալ այս իշխանությունների պահվածքի եւ արարքների շարժառիթները: Եթե կարճ ձեւակերպենք, ապա երկու գործոն է այժմ դեր խաղում` ումից են իրենք ամենից շատ վախենում եւ ինչպես են փորձում վախի մթնոլորտ ձեւավորել երկրում:

Դատելով քրեական մեթոդներ կիրառելու գործիքակազմից, սրանք ամենից շատ վախենում են Սամվել Կարապետյանի ուժից: Այնքան են վախենում, որ 40 օրական երեխա ունեցող կնոջն են անգամ ձերբակալում` նրան մեղադրելով բարեգործության մասին օրենքը խախտելու համար: Որպեսզի հասկանաք` այդ ձերբակալության աբսուրդայնությունը, ընդամենը նշեմ, որ ձերբակալության եւ կալանքի մեթոդը կիրառելու անհրաժեշտություն բացարձակապես չկար: Առհասարակ` աշխարհում նույնիսկ մարդասպաններին չեն ձերբակալում, մինչեւ դատարանի կողմից դատավճռի արձակումը, իսկ մեզանում ինչ-որ մեկի հետ մի անմեղ զրույցի համար կարող են կրծքի երեխա ունեցողին բանտ տանել:

Նիկոլական Հայաստանում կալանքը պատժամիջոց է, կիրառվում է բոլոր այլախոհների ու իրենց չենթարկվողների նկատմամբ: Դա Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքն» է: Այս գործիքի կիրառումից նրան եւ իր իրավապահներին ոչինչ հետ չի պահում` տարեց մարդ կլինի իրենց առաջ, թե նոր-նոր չափահաս դարձած անձ, հիվանդ կլինի, թե կերակրող մայր, հարգված գիտնական, թե հայրենիքի համար կյանքը դրած զինվորական` սրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ազգի կեսին կալանավորել են, մյուս կեսին պատրաստվում են կալանավորել, եթե, իհարկե, ՔՊ անդամ չէ կամ ՔՊ համակիր: Բայց աբսուրդը տասնապատկվում է նրանով, որ այդ բոլորն անում են զօրուգիշեր սիրուց ու համերաշխությունից, ատելության դեմ պայքարից խոսելով, սրտիկներ ցույց տալով, երգուպարով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը»

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը» Tue, 12 May 2026 20:15:52 +0400 Հետաքրքիր է, ինչպե՞ս է…

14 րոպե ago

Կրակոցներ Գորգիսյանի այգում

Կրակոցներ Գորգիսյանի այգում Tue, 12 May 2026 20:09:40 +0400 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Չարբախում,…

20 րոպե ago

Հայաստան դաշինքի համակիրների մեջ շատ են երիտասարդները. Բլոգ

Հայաստան դաշինքի համակիրների մեջ շատ են երիտասարդները. Բլոգ Tue, 12 May 2026 20:00:20 +0400 Latest…

29 րոպե ago

Բլոգերներին դիտելու են լրագրողներ

Բլոգերներին դիտելու են լրագրողներ Tue, 12 May 2026 20:00:07 +0400 ԵՄ Խորհուրդը ներկայացրել է մի…

30 րոպե ago

Մի ամբողջ 14 հազար դրամ ավել կստանա

Մի ամբողջ 14 հազար դրամ ավել կստանա Tue, 12 May 2026 19:45:11 +0400 ԱԺ ընտրությունների…

45 րոպե ago

Մասկին հրավիրել է իր հետ Չինաստան այցելել

Մասկին հրավիրել է իր հետ Չինաստան այցելել Tue, 12 May 2026 19:30:06 +0400 ԱՄՆ նախագահ…

60 րոպե ago