Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ

Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ

Wed, 15 Apr 2026 17:30:56 +0400


Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ինչպես և կարելի էր կանխատեսել, ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցության և Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության խոսույթները՝ հայ հանրությանը պատերազմով սպառնալու դեպքում Փաշինյանին չընտրելու առնչությամբ, շատ նույնական են։

Որոշ մեջբերումներ եմ անում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Նովրուզ Ասլանի երեկ տված հարցազրույցից․

«Հունիսի 7-ին հայ ժողովուրդը խորհրդարան չի ընտրի. նա կընտրի խաղաղության և պատերազմի միջև։ Կտեսնենք, թե ինչ կընտրեն։ Եթե հայ հասարակությունը խաղաղություն է ուզում, ապա կքվեարկի Փաշինյանի օգտին»։

Նա նաև հավելում է․ «Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, տարածաշրջանը անկասկած կշարժվի դեպի խաղաղություն։ Երևանի և Բաքվի միջև վերջերս ձեռք բերված բոլոր համաձայնագրերը կիրականացվեն։ [Հայաստանի] Սահմանադրության մեջ կկատարվեն փոփոխություններ․․․»։

Վերջում էլ զավթողական իրենց ծրագրերն են հրամցնում բացեիբաց՝ հատուկ հասկանալ չցանկացողների համար՝ ասելով․

«Մեր հարևանները պետք է հիշեն, որ նրանք մեզ շատ բան են պարտական երեսնամյա օկուպացիայի համար, և որ ապրում են պատմականորեն ադրբեջանական հողերում։ Թող նրանք սա հիշեն․․․»։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կամակատարն է, նույն ինքը Ալիևի մարդը, նա փաստացի Ադրբեջանին դարձնում է մեր ընտրություններում գործոն, Ալիևին խնդրել է ևս գործի դնել իր ռեսուրսները և սպառնալ հայ ժողովրդին, քանի որ նա Ալիևին խոստացել է շարունակել կատարել վերջինիս երազանքների ցուցակը՝ կլինի դա Սահմանադրության փոփոխություն, պայքար Եկեղեցու դեմ, հայկական ազգային պետության դեմոնտաժ՝ կարճ ասած։

Իսկ սպառնալիքներին զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է իր վտանգավոր ու պատմական հենքից զուրկ, միևնույն ժամանակ հստակ զավթողական ծրագիրը առ այն, թե իբր հայկական պետությունը ձևավորվել է «ադրբեջանական հողերի վրա»։ Այ սա են արդեն չորս տարի ակտիվ քարոզում Ադրբեջանում պետական մակարդակով, իսկ սրան ՀՀ իշխանության ղեկին նստած Ալիևի կամակատարները հակադարձել բնավ չեն ուզում, թե ինչու՝ կարծում եմ՝ կարող եք գուշակել ինքներդ․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

13 րոպե ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

27 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

28 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

42 րոպե ago

Պատրաստ են հակահարվածների

Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…

58 րոպե ago

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…

1 ժամ ago