Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն, սակայն․․․ քաղաքագետն այլ մոտիվներ է տեսնում

Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն, սակայն․․․ քաղաքագետն այլ մոտիվներ է տեսնում

Wed, 15 Apr 2026 21:00:10 +0400


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր:

Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամպը հայտարարել, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնին գնացող, խորհրդարանի ընտրությունը հաղթած Մադյարը լավ տղա է ու լավ կաշխատի:

Չէ՞ որ Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն: Թե՞ դեռ վաղ է, ինչպես ասել էր Հունգարիայի ընտրությունից հետո: Թվում է, որ Հունգարիայում հաղթել է Բրյուսելը: Սա իհարկե միայն մեր մակերեսային արեւմտամոլների համար: Հունգարիայում ձեւավորվել է նոր իրավիճակ, որում հաղթել է առաջին եւ առայժմ թերեւս միակ հերթին՝ Հունգարիան, հունգարական հանրությունը, հունգար ժողովուրդը:

Եվ այդ հաղթանակը կամ իրողությունը գնահատելու համար պետք է քաղաքական կայն հայեցում եւ պատեհության ու պատմական իրավիճակի խորը ըմբռնում, այլ ոչ թե քաղաքականությունը մակերեսային քարոզչական նարատիվներով դիտարկելու սահմանափակություն:

Հունգարիան օգտագործել է փոփոխության պահն ու դուրս եկել նոր հարթություն: Կրկնեմ, ոչ թե ՓՐԿՎԵԼ է, ինչպես նոր իրավիճակը կամ նոր հարթություն դուրս գալը դարձյալ մակերեսայնորեն չափվում է Հայաստանում, այլ դուրս է եկել նոր հարթություն, ստացել գործելու, նպատակներ դնելու եւ խնդիրներ լուծելու նոր տարածություն: Ու դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ Օրբանը չի կառրել իշխանությունից: Չգիտես ինչու դիկտատոր հռչակված Օրբանը հեռացել է ընտրության միջոցով: Սա ըստ երեւույթին դիկտատորի նոր տեսակ է, որը ընտրության միջոցով է հեռանում: Իհարկե սա ասում եմ սարկազմմով, որովհետեւ Օրբանը դիկտատոր է միայն եվրաատլանտյան ուլտրալիբերալիզմի «պատպամունքային ծիսականության» տրամաբանությամբ: Իսկ Հունգարիայի պետական տրամաբանությամբ Օրբանը գործիչ է, որը մտածել է լայն եւ տվել է Հունգարիայի նոր տարածություն:

Ու այստեղ է, որ, երբ մենք դիտարկում ենք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, պետք է այն դիտարկենք Հայաստանի համար ակնհայտորեն սեղմված ու սեղմվել շարունակվող տարածությունից դուրս գալու լայն խոհի համատեքստում: Այստեղ, այլ ոչ թե մեզ փաթաթվող մանր-մունր կոնյուկտուրային պրոպագանդիստական չափումների շրջանակում է, որ մենք պետք է փնտրենք փոփոխության հնարավորությունը: Այստեղ է, որ ես այդ հնարավորության առաջնային միջոցի դերում տեսնում եմ Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը,, որովհետեւ ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայյտիկը», այլ փոփոխության եւ Հայաստանը նոր տարածություն դուրս բերելու գործնական հնարավորությունը:

Ընտրական պրոցեսը պետք է չափել միայն ու միայն այդ հնարավորությամբ, հատկկապես ինտելեկտուալ համարում կամ հավակնություն ունեցող շրջանակներում: Դրա առաջին հատկանիշը պետք է լինի անձերի դաշտից դուրս գալն ու Հայաստանի առաջ եղած կենսական խնդիրը երեւույթների եւ լուծման գործնական մեխանիզմների դաշտում դիտարկելը, առանց պատրանքների, բայց նաեւ, կրկնեմ՝ Հայաստանի համար նոր տարածություն բացելու կենսական հրամայականով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

5 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

5 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

5 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

5 ժամ ago

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից» Tue,…

5 ժամ ago

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի…

5 ժամ ago