«Հրապարակ»․ «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է

«Հրապարակ»․ «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է

Thu, 16 Apr 2026 08:15:29 +0400


Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։

Մասնավորապես, բանակցություններ կան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի թիվ մեկ գործընկերը, որին նշանակեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան: Սանասարյանը տեւական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսեւորում, եւ առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվե՞լ է կոնսենսուսի գալ, թե՞ ոչ։

Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թեւում էլ դեռ որոշակիություն չկա։

Հիշեցնենք․ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իր հիմնադրած «Նժար» շարժումը միանում է «Բոլորին դեմ եմ»-ին, եւ միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ «Բոլորին դեմ եմ»-ին է միացել նաեւ Տիգրան Խզմալյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է

«Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է Thu, 17 Sep 2026 13:15:46…

15 րոպե ago

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ Thu, 17 Sep 2026 13:00:39 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

30 րոպե ago

Երեք պատերազմ բերած ղեկավարը պատերազմի անոնս է անում

Երեք պատերազմ բերած ղեկավարը պատերազմի անոնս է անում Thu, 17 Sep 2026 12:51:38 +0400 Latest…

39 րոպե ago

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը

Ինչպե՞ս պահպանել ԹՐԻՓՓ-ի հայկականությունը Thu, 17 Sep 2026 12:45:47 +0400 Թրամփի ուղու կառուցման երկու խոչընդոտ…

45 րոպե ago

Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին

Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին Thu, 17 Sep 2026 12:30:27 +0400 Ուկրաինայի…

1 ժամ ago

Ասեք էլի՝ ոնց է այդպես ստացվում

Ասեք էլի՝ ոնց է այդպես ստացվում Thu, 17 Sep 2026 12:17:56 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

1 ժամ ago