«Հրապարակ»․ «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է

«Հրապարակ»․ «Բոլորին դեմ եմ»-ը բանակցում է

Thu, 16 Apr 2026 08:15:29 +0400


Մեր տեղեկություններով, «Բոլորին դեմ եմ» շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։

Մասնավորապես, բանակցություններ կան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի թիվ մեկ գործընկերը, որին նշանակեցին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանն արդարացրեց նրան: Սանասարյանը տեւական ժամանակ քաղաքական ակտիվություն չէր դրսեւորում, եւ առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվե՞լ է կոնսենսուսի գալ, թե՞ ոչ։

Բանակցություններ կան նաեւ ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թեւում էլ դեռ որոշակիություն չկա։

Հիշեցնենք․ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իր հիմնադրած «Նժար» շարժումը միանում է «Բոլորին դեմ եմ»-ին, եւ միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ «Բոլորին դեմ եմ»-ին է միացել նաեւ Տիգրան Խզմալյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին

«Հրապարակ». Ո՞վ պատժեց՝ կարող ա բարձրացրեցին Tue, 04 Aug 2026 08:45:31 +0400 Որոշ տեղեկություններով, ԵԿՄ…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Tue, 04 Aug 2026 08:20:07 +0400 Հուլիսի…

39 րոպե ago

«Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել

«Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Tue, 04 Aug 2026 08:15:51 +0400 Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու Tue, 04 Aug 2026 08:10:33 +0400 Անգամ…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին

«Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Tue, 04 Aug 2026 08:05:32 +0400 9-րդ գումարման խորհրդարանի…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Tue, 04 Aug 2026 08:00:17 +0400 ՔՊ-ում բուռն քննարկումներ են,…

59 րոպե ago