«Հրապարակ»․ Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան մյուս ուժերը

«Հրապարակ»․ Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան մյուս ուժերը

Thu, 16 Apr 2026 09:45:50 +0400


Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի՝ Դոգի գլխավորած կուսակցության հետ դաշինքով, ինչը շատերի զարմանքը հարուցեց։ Ըստ Հայրիկյանի, պատճառն այն է, որ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը։ «Հրապարակը» զրուցել է Հայրիկյանի հետ:

– Ինչպե՞ս ստացվեց այս տարօրինակ տանդեմը։

– Մենք հայտարարել ենք, որ քանի որ ունենք ժողովրդավարության բացարձակ նախագիծ, որը քաղաքակրթական ամենաբարձր ձեռքբերումն է հանրային կյանքում, մենք այսպիսի խուժան ընտրություններում` Սերժի եւ Նիկոլի սահմանադրությամբ ընտրություններին չենք մասնակցի: Միակ դեպքը, որ կարող է մեզ տրամադրել՝ մասնակցելու ընտրություններին, այն է, որ բացարձակ ժողովրդավարության սկզբունքների արմատավորման համար կգոյանա դաշինք: Մենք հայտարարեցինք, որ ցանկացած ուժ կարող է արձագանքել, արձագանքեց բացառապես ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լեւոն Բաղդասարյանը: Դրանից հետո մենք քննարկում իրականացրինք, եւ ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ պետք է մնանք մեր խոսքին հավատարիմ: ԴՕԿ-ը եկավ ընդառաջ, մենք էլ համաձայնեցինք: Այնպես չէ, որ աթոռի համար բանակցել ենք: Մեզ համար միայն մեկ խնդիր կա` Հայաստանը դարձնել հայերին համապատասխան երկիր, այն դարձնելով ժողովրդավարական պետություն` քաղաքակրթական լուծումներով: Աշխարհի բոլոր պետությունների համար մենք պետք է օրինակ դառնանք` իրավահավասարության հարցում….

– Բայց Վարդան Ղուկասյանը հայտնի է իր անթույլատրելի, ոչ եթերային հայհոյանքներով, նա ոչ մեկին չի խնայել, մտել է մարդկանց ընտանիքներ` կին, երեխա է հայհոյել, նման մարդու հետ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը, այն էլ` քաղաքակրթական հարցեր լուծելը…. Ձեզ համար ընդունելի՞ է այդ անպարկեշտ բառապաշարը:

– Իհարկե, այդ ամենն ինձ համար ցանկալի չէ, սակայն դա այնքան էլ կարեւոր չէ: Ես չեմ պատրաստվում այլ չափորոշիչներով առաջնորդվել: Պարզվեց` նա այդ բառապաշարով ավելի բարձր մակարդակ ունի, քան Հայաստանի մնացած բոլոր քաղաքական ուժերը:

– Ինչո՞վ է նրա մակարդակը բարձր մյուսներից:

– Նրանք չհասկացան, որ քաղաքացուն երկրի տերը դարձնելն ամենագլխավորն է: Մենք հո չե՞նք գնում ԴՕԿ-ի հետ ամեն բան կիսելու: Ես իմ նկարագրի տերն է, մյուսը` իր: Մեզ ոչ մեկը ոչինչ չի պարտադրում, մենք էլ այլոց ոչինչ չենք պարտադրում: Մեր գլխավոր նպատակն այլ է: Ունենք սկզբունքային մոտեցում:

– Իսկ ովքե՞ր են միանալու ձեզ:

– Տարբեր մարդիկ` ուժեր են դիմում, առաջարկում միանալ մեզ, սակայն ես չեմ խորացել: Մեզ երկրորդական հարցերը չեն հետաքրքրում: Վարդան Ղուկասյանը, իր պահվածքով հանդերձ, մնում է արդարության ջատագով: Բայց ես, որպես ԱԻՄ շտաբի պետ, գործ ունեմ ԴՕԿ կուսակցության շտաբի պետի հետ` այս պահին:

– Ասում եք, որ այդ հայհոյախոս մարդն ազնվության եւ արդարության ջատագով է, սակայն նրա ղեկավարած ուժի շնորհիվ 2023 թվականին Տիգրան Ավինյանը դարձավ Երեւանի քաղաքապետ:

– Դուք ինձ տանում եք մի դաշտ, որն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:

– Բայց ինչպե՞ս չի հետաքրքրում: Գուցե այս ընտրություններից հետո էլ իրենց ձայները նվիրեն Նիկոլ Փաշինյանին, այդպիսի մեկ փորձ արդեն ունեն:

– Մենք գնում ենք մեր առաջնահերթության հետեւից, եթե մեր առաջնահերթությանը դեմ ինչ-որ քայլ կանեն, մենք կխոսենք այդ ժամանակ: Երբ հայրենիքի պաշտպանության համար գնում ենք միասնության, հո չե՞նք ասելու` բա գիտեք, անցած անգամ այսինչ բանն եք արել: Երբ կա բարձր ստրատեգիական նպատակ, չես քննադատում, չես մեղադրում, այլ գնում ես գերնպատակի հետեւից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել Sat, 18 Jul 2026 11:15:45 +0400 Իլհամ Ալիեւի՝ արտաքին…

9 րոպե ago

Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով

Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով Sat, 18 Jul 2026 11:00:56 +0400 ԱՄՆ-ն կրկին…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է դատի տալ ոչ միայն զրպարտության, այլեւ անգործության համար Sat, 18 Jul…

39 րոպե ago

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Sat, 18 Jul 2026 10:40:12 +0400 Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.0…

45 րոպե ago

Կապիտալի պետականացո՞ւմ, թե՞ ավազակապետություն

Կապիտալի պետականացո՞ւմ, թե՞ ավազակապետություն Sat, 18 Jul 2026 10:37:28 +0400 Երբ երկրի ղեկավարը պոպուլիստական հռետորաբանությամբ…

47 րոպե ago

Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն

Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն Sat, 18 Jul…

54 րոպե ago