«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

«Հրապարակ»․ Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է

Thu, 16 Apr 2026 10:45:36 +0400


Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:

Նրա որդին՝ Արման Առաքելյանը, «Հրապարակին» ներկայացրեց դեպքի մանրամասները: Իրավապահները՝ 10 ոստիկան եւ 1 քննիչ, դատարանի որոշմամբ քրեական գործերից մեկի շրջանակում ներկայացել են իրենց բնակարան՝ առավոտյան 7:30-ին: «Մի տասը հոգով մտան տուն, հարայ-հրոցով, սպառնալիքներով, բռնեցին եղբորս՝ Թովմաս Առաքելյանին: Փորձում էի հարցնել, թե ինչ է պատահել, բա՝ ձենդ չբարձրացնես, հեսա քիթդ կջարդեմ։ Այ սենց, խուլիգանի նման էին իրենց պահում: Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբորս ձեռքերն էին ոլորում, որ ձեռնաշղթաներ հագցնեն: Բայց մայրս խառնվեց, չէր թողնում, որ որդուն ձեռնաշղթա հագցնեն, իր կողմ էր քաշում եղբորս, նրանք էլ մորս սկսեցին բռունցքներով բրթբրթել, մոտ մի 5 րոպե մորս բռնության էին ենթարկում: Այնքան ագրեսիվ էին հրում, բրթում, բռունցքները դնում էին դոշին ու բրթում էին, հնարավոր է՝ նաեւ հարվածած լինեն, մորս բրթեցին՝ գցեցին հատակին»,- պատմում է Արման Առաքելյանը:

Ձերբակալության սանկցիա նրանք չեն ներկայացրել, ընդամենը խուզարկության որոշմամբ Թովմաս Առաքելյանին, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, բերման են ենթարկել Մալաթիայի բաժին: Խուզարկությամբ հայտնաբերել են 1 գրամ կանեփանման զանգված եւ մեկ փամփուշտ, որը 44-օրյա պատերազմի մասնակցի վերջին փամփուշտն էր՝ հիշատակն ահարկու պատերազմից: Թովմաս Առաքելյանին 3 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում, ապա բաց թողել: Այս ընթացքում ընտանիքի մոր՝ տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

«Մայրս այդ դեպքից հետո այլեւս չկարողացավ հաց ուտել, գիշերը ինքնազգացողությունը վատացավ, զանգեցի շտապօգնություն, բայց մայրս չհամաձայնեց գնալ: Երկու օրից ՁՊՎ-ից եղբայրս եկավ, տեսավ եղբորս, հանգստացավ, տարանք հիվանդանոց: ԿՏ արեցին, ասացին, որ պետք է վիրահատվի, բայց հաջող ելքի հույսը 2 տոկոս է, քանի որ աղիքների նեկրոզ է սկսվել: Մայրս ապրիլի 12-ին մահացավ», – պատմում է Արման Առաքելյանը:

Նա վստահ է, որ մայրը, որը մինչ այդ դեպքը առողջ կին էր, մահացել է իրավապահների բռնարարքներից հետո: «Աղիքի օղակում է եղել, որը հրել-խփելու հետեւանքով է եղել, եւ որը բերել է աղիքի նեկրոզի»,- վստահեցնում է Արման Առաքելյանը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծիծեռնակաբերդին մոտեցել են որպես սովորական շենքի և հասցրել են շոշափելի վնաս, որն անդառնալի չէ

Ծիծեռնակաբերդին մոտեցել են որպես սովորական շենքի և հասցրել են շոշափելի վնաս, որն անդառնալի չէ Fri,…

7 րոպե ago

Երբեք մի՛ մոռացիր․ «Ուժեղ Հայաստան»

Երբեք մի՛ մոռացիր․ «Ուժեղ Հայաստան» Fri, 24 Apr 2026 14:37:11 +0400 Latest news from Secure…

16 րոպե ago

Վիլսոնյան Հայաստանի քարտեզը՝ անմար կրակի մոտ

Վիլսոնյան Հայաստանի քարտեզը՝ անմար կրակի մոտ Fri, 24 Apr 2026 14:20:48 +0400 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար…

32 րոպե ago

Մեր ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունն էլ է եղել

Մեր ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունն էլ է եղել Fri, 24 Apr 2026 14:15:18 +0400 «Ուժեղ…

38 րոպե ago

Թուրքիայում կամ Ադրբեջանում գեթ մեկ նատալիալեքսանյան կգտնե՞ք՝ չեք գտնի

Թուրքիայում կամ Ադրբեջանում գեթ մեկ նատալիալեքսանյան կգտնե՞ք՝ չեք գտնի Fri, 24 Apr 2026 14:15:15 +0400…

38 րոպե ago

Բանտից հնարավորություն կունենա հետևել դրան

Բանտից հնարավորություն կունենա հետևել դրան Fri, 24 Apr 2026 14:08:32 +0400 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ…

44 րոպե ago