«Հրապարակ»․ Մրցույթի հրավերներ են գրում կոնկրետ մարդկանց համար

«Հրապարակ»․ Մրցույթի հրավերներ են գրում կոնկրետ մարդկանց համար

Thu, 16 Apr 2026 11:15:55 +0400


«Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» եւ «Միավորված հայեր» կուսակցություններն իրենց համագումարներում հաստատել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 անունները։ Դաշինքի ցուցակի 33-րդ համարը փաստաբան, պետական գնումների գծով մասնագետ Հասմիկ Ենգոյանն է։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ենգոյանը նշեց, որ որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու առաջարկը ստացել է թիմից՝ ցուցակները հրապարակելուց երեք-չորս օր առաջ։

Հարցին, թե ինչու է հենց այս թիմին միանալու որոշում կայացրել, Ենգոյանը նշեց․ «Ես ուզում եմ, որ երկիրն ուժեղ, կարող ուժ ղեկավարի, որը պատկերացնում է՝ ցանկացած ոլորտում ինչ գործեր կարող է անել։ Ես էլ պետական գնումների ոլորտում բազմաթիվ առաջարկներ ունեի, եւ սա հնարավորություն է, որ իմ խոսքն ավելի հրապարակային դառնա, ինչպես նաեւ՝ մասնակից լինեմ դրական փոփոխությունների։ Ես թիմում անձամբ ճանաչել եմ մարդկանց, որոնք իրենց ոլորտներում շատ կայացած են եւ իրենց շատ ծրագրեր՝ թե՛ իրավաբանական, թե՛ տնտեսագիտական ոլորտներում, որոնք իր համար հոգեհարազատ են։ Ես տարիներ ի վեր խնդիրների մասին խոսել եմ։ Մասնավորապես պետական գնումների ոլորտում ուզում եմ ես էլ ինչ-որ մի բան փորձեմ անել, որովհետեւ երբ չունես թիմ, դառնում ես զուտ դասախոս՝ խոսելու մակարդակում։ Իսկ թիմում խոսքը կարող է գործ դառնալ»։

Անդրադառնալով պետական գնումների ոլորտում առկա խնդիրներին՝ նա նշեց. «Պետական բյուջեի 40-45%-ը ծախսվում է պետական գնումների վրա։ Պատկերացրեք՝ եթե 45%-ը մենք կարողանանք արդյունավետ օգտագործել, ինչքան խնայողություն կունենանք, ինչքան մեր երկիրը տնտեսական առումով զարգացում կապրի։ Պետական գնումների համակարգում խնդիրները եւ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։ Սկսած սովորական իրավական ընթացակարգային հարցերից, որը բերում է կոռուպցիոն վտանգների, վերջացրած նրանով, որ, օրինակ, մրցույթի հրավերներ են գրում ոնց որ հատուկ ինչ-որ մարդկանց համար, որ միայն իրենք են համապատասխանում մասնակցության պահանջներին։ Կա՛մ անհիմն պայմանագրեր են լուծարում, կա՛մ մեկ անձից գնման ընթացակարգով են իրականացնում պետական գնումը` մրցույթ հայտարարելու փոխարեն։ Մեկ անձից գնում կատարելու դեպքում 2 հիմք կա` առաջին հիմքը, երբ որ սահմանված են ոլորտներ, որտեղ թույլատրվում է մեկ անձից գնում, օրինակ՝ հեղինակային իրավունք, բացառիկ իրավունք։ Երկրորդ տեսակը՝ երբ որ գնումը հրատապ է։ Այսինքն՝ երբ որ դու չես հասցնում մրցույթ կազմակերպել։ Նախկին իշխանությունների համեմատ այժմ 40-50%-ով աճել է մեկ անձից կատարվող գնումների ծավալը։ Իշխանությունն օրենսդրության մեջ մտցնում է փոփոխություն` բացառիկ եւ հատուկ ոլորտներին ավելացրել է ոլորտներ, որն աբսուրդ է։ Այսինքն՝ սա մի խախտում է, երբ բացառիկ դեպքերի մասին օրենքով թույլատրելի ոլորտներն արհեստականորեն ուռճացվում են։ Իսկ ինչ վերաբերում է հրատապ գնումներին, այստեղ էլ արհեստականորեն ստեղծում են հրատապության հիմքեր։ Գնումը չեն իրականացնում, մրցույթ չեն հայտարարում, վերջին պահին, որպես հրատապ գնում, իրականացնում են մեկ անձից կատարվող ընթացակարգով։ Այս դեպքում մեկ անձից գնումն իրականացվում է նախահաշվային գնով, այսինքն՝ եթե պետությունը որոշել է 1 հատ գրիչը գնել 1000 դրամով, մեկ անձից կատարվող գնման դեպքում հենց այդ գնով էլ գնում են կամ չնչին տարբերությամբ, իսկ մրցույթի դեպքում շատ ավելի մատչելի արժեքների առաջարկներ լինում են։ Բացի այդ, հանրային վերահսկողություն էլ հիմա դժվար է իրականացնել, քանի որ եթե նախկինում ֆինանսների նախարարության գնումների կայքում բոլոր պայմանագրերը հրապարակում էին, ապա այժմ չեն հրապարակում, ու պատճառաբանությունն այն է, որ թշնամի պետությունները չտեսնեն, թե մենք ինչ ենք գնում մեկ անձից գնման ընթացակարգով, ընդ որում՝ զենքի, զինամթերքի ու նմանատիպ գնումները երբեւէ չեն հրապարակվել կայքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցնծություն եւ վանկարկումներ` Գագիկ Ծառուկյանին տեսնելիս

Ցնծություն եւ վանկարկումներ` Գագիկ Ծառուկյանին տեսնելիս Thu, 15 Oct 2026 15:01:35 +0400 Latest news from…

10 րոպե ago

Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները. Զելենսկի

Ուկրաինան կվերսկսի Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները. Զելենսկի Thu, 15 Oct 2026 15:00:27 +0400 Ուկրաինան…

12 րոպե ago

Ինչպես Գագիկ Ծառուկյանը եկավ նիստերի դահլիճ

Ինչպես Գագիկ Ծառուկյանը եկավ նիստերի դահլիճ Thu, 15 Oct 2026 14:59:42 +0400 Latest news from…

12 րոպե ago

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին Thu, 15 Oct 2026 14:45:01 +0400 Փաշինյանն ասում է՝ «ՀԷՑ-ը պետական…

27 րոպե ago

Թուրքական կոնգլոմերատի ներսում «ընտանեկան տարաձայնություններ» են առաջացել

Թուրքական կոնգլոմերատի ներսում «ընտանեկան տարաձայնություններ» են առաջացել Thu, 15 Oct 2026 14:15:32 +0400 Այն, ինչ…

57 րոպե ago

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին

Խաչատուր Սուքիասյանի որդին մասնակցում է աներոջ` Ծառուկյանի գործով նիստին Thu, 15 Oct 2026 14:01:21 +0400…

1 ժամ ago