Սպասեք մեկ ամիս, կտեսնեք ․․․

Սպասեք մեկ ամիս, կտեսնեք ․․․

Thu, 16 Apr 2026 12:24:12 +0400


Որքան էլ գրածս իռացիոնալ է (որովհետև ՀԱՕԿ-ը գտնվում է ապահով ձեռքերում), մի պահ պատկերացնենք ինչ կփոխվի հայկական սպորտում, եթե Օլիմպիական Կոմիտեն անցնի օրվա իշխանությանը։ 2028թ-ին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում, տարածաշրջանի երկրներին չսադրելու նպատակով, ՀՀ սակավաթիվ սպորտսմենների արտահագուստի վրայից Հայաստանի Հանրապետության գերբը՝ Արարատ լեռով ու ARMENIA գրությամբ, կփոխարինվի մատների անճոռնի համադրությամբ «սրտիկով» ու XAXAXUTYUN տեքստով։

Այսօր ՀԱՅ ԿԻՆՈՅԻ օրն է, դրա համար սկսենք կինոյից։
Հայտնի է, որ անկախությունից ի վեր ինչ կինո նկարում են ստացվում է «մեր բակը»։
Գարշելի հումորով, անհեթեթ սյուժեով, կինեմատոգրաֆի ազդեցության հիմնական միջոցների՝ լույսի, ստվերի, դերասանական փայլի, մոգական մոնտաժի, բնական ձայնի, հավաստի դեկորի, մտածված կոստյումի ԻՍՊԱՌ բացակայությամբ ստեղծված գունավոր պատկերաշարան՝ ահա սա է ստեղծվում Հայաստանում։
«Նռան գույնի» կամ «Մենք ենք մեր սարերի» կանոնը՝ վերցնել լոկալ պատմություն ու հեղինակի տաղանդի շնորհիվ բարձրացնել համաշխարհային մակարդակի, աշխատում է ճիշտ հակառակ։
Վերցնում են համաշխարհային լսարանի ահռելի պոտենցիալով իրադարձություն, օրինակ «Արարատ-73», կամ ԽՍՀՄ բանկի ամենահայտնի կողոպուտը, բրնձում այնպես, որ հայերից բացի որևէ մեկը չի հասկանում՝ ի՞նչ էր սա՝ ահա անկախության շրջանի հայկական կինոն։
Այն սակավ կտավները, որ ճեղքում են գավառական կինոմտածողությունը, ստեղծված են Հայաստանից դուրս բնակվող հայազգի կինոգործիչների կողմից ու չեն ներկայացնում Հայաստանը, կամ ընդունվում են սրերի վրա ու անիջապես խեղդվում։
Հայաստանն ունի ԽՍՀՄ-ից ժառանգած զառամյալ մի կառույց՝ կինեմատոգրաֆիստների միություն, մի «ուրախների ու հնարամիտների ակադեմիա», որին թյուրիմացաբար անվանում են կինոակադեմիա (գոնե գիտե՞ք ով է հիմնադրել օրինակ Եվրոպական Կինոակադեմիան, ո՞վ է այն ղեկավարում հիմա) ու կինոյի մի հիմնադրամ, որը պարբերաբար խախտում է Կինոյի մասին ՀՀ օրենքը։
ՔՊ օրոք Հայկական կինոն կառավարում է կոպեկասեր վաշխառուների ու մասնագիտական ունակություններից զուրկ չինովնիկների կողմից, որոնք միասին իրագործում են մի նպատակ՝ ջնջել Հայաստանյան կինոն համաշխարհային կինոարդյունաբերությունից։

Ահա, այսպիսին է հայկական կինոյի տխուր վիճակը այսօր ու այսպիսին է լինելու հայկական սպորտի վիճակը, եթե Օլիմպիական Կոմիտեն անցնի ՔՊ-ին։
Բայց դա տեղի չի ունենա, այլ կլինի հակառակը։
Սպասեք մեկ ամիս, կտեսնեք ինչպես է Հայաստանը կենտրոնացնելու համաշխարհային ամենախոշոր կինոիրադարձության ուշադրությունը իր վրա՝ Կաննում։
Եվս 1-1,5 տարի, մեր ֆիլմերը կհայտնվեն համաշխարհային էկրաններին, շնորհիվ այն ՄԵԿ ՄԱՐԴՈՒ, ով այսօր կանգնել է հայ կինոյի կողքին, և ով ի երջանկություն հայկական սպորտի, գլխավորում է ՀԱՕԿ-ը։

ՀԳ․ Արայիկ Հարությունյանի ձեռնարկած (ում հետ, ի դեպ, հենց իր շրջապատի մարդիկ կապում են մեր ֆիլմերի դեմ բութ պայքարը) ՀԱՕԿ-ը «խլելու» քայլը, մի ռացիոնալ հենք, այնուամենայնիվ ունի։ Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության։ Հենց դրա համար էլ հունիս 7-ին պետք է գնալ ընտրության ու անել այն, ինչը ՀԱՕԿ գործող նախագահին ու նրա ղեկավարած ուժին կդարձնի իշխանության մաս։

Հովհաննես Գալստյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում Fri, 07 Aug 2026 23:45:53 +0400 Երևան քաղաքում սույն թվականի…

6 ժամ ago

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին Fri, 07…

7 ժամ ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին. մանրամասներ Fri, 07 Aug 2026 23:15:21 +0400 Օգոստոսի 7-ին՝ ժամը…

7 ժամ ago

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Fri, 07 Aug 2026 23:00:24 +0400 Հայաստանից Մոսկվա…

7 ժամ ago

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին

ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռումպացված դատարանների մասին Fri, 07 Aug 2026 22:45:42…

7 ժամ ago

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը

Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը Fri, 07 Aug…

8 ժամ ago