Գոհար Ղումաշյանի գործով 103-ամյա կին են հարցաքննել

Գոհար Ղումաշյանի գործով 103-ամյա կին են հարցաքննել

Thu, 16 Apr 2026 13:15:15 +0400


Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն դատարանը ձերբակալեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանին եւ Վերժինե Ստեփանյանին: Թեպետ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու, սակայն դատարանը երկու կանանց նկատմամբ էլ վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառեց, դրանով իսկ ի ցույց դնելով այդ մեղադրանքի կեղծ լինելը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Ղումաշյանին մեղադրում է «բարեգործության արգելքը» խախտելու համար։ ՀԿԿ-ն մի կցկտուր ձայնագրություն հրապարակեց նախօրեին, որտեղ Ղումաշյանը զրուցում է մի տղամարդու հետ։ Խոսակցության ընթացքում քննարկում են հեռուստացույց նվիրեն, թե ոչ, տղամարդն էլ խորհուրդ է տալիս՝ «փողը տուր»։

Ինչ է իրականում տեղի ունեցել

«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գոհար Ղումաշյանը «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպություն ունի, որը մշտապես աջակցություն է ցուցաբերել վետերաններին։ Այդ թվում, Երեւանում ապրող 103-ամյա Ռոզալիա տատին։ Հունիսի 17-ին՝ Ռոզալիա տատի ծննդյան օրն անցած տարի՝ 2025-ին չի կարողացել նվերներ ուղարկել, քանի որ այդ օրերին Սամվել Կարապետյանին են ձերբակալել՝ զբաղված է եղել։ Անցել են ամիսներ, որոշել է գոնե մարտի 8-ն օգտագործել՝ տատիկին հերթական անգամ ուրախացնելու համար։ Նվերի ընտրությունը եղել է «հեռուստացույցը», քանի որ 103-ամյա կինը դրա կարիքն է ունեցել։ Եւ Ղումաշյանը դրա վերաբերյալ հեռախոսով խորհրդակցել է ՀԿ-ի ղեկավարներից մեկի հետ, վերջինս էլ ասել է՝ հեռուստացույց մի նվիրիր, գումարն իրեն ավելի պետք կգա։ Բայց այդ խոսակցությունը մնացել է խոսակցության մակարդակի՝ ոչ նվերն են ուղարկել, ոչ խոստում են տվել, ընդամենը 2 մասնավոր անձ իրար հետ քննարկել են այդ հարցը, քանի որ Ղումաշյանն այդ խոսակցությունից հետո պարզել է, որ «Բարեգործության արգելք» գոյություն ունի եւ չի կարելի նման բան անել։ Բայց Հակակոռուպցիոնը ոչ միայն ապօրինաբար գաղտնալսել է «Ուժեղ Հայաստանի» հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, այլ հետեւանքներ չունեցած խոսակցությունը ներկայացնում է որպես օրենքի խախտում եւ ձերբակալում է զրույցի մասնակիցներին։

Եւ քանի որ այս իշխանությունը ոչնչի առաջ չի կանգնում իր մրցակիցներին ճնշելու, մեջտեղից հանելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ոչ միայն կեղծ, անհիմն գործ են հարուցել, այլեւ հարցաքննել են 103-ամյա Ռոզալիա տատին։ Վերջինս էլ այս պատմությունը բառ բառ ներկայացրել է քննիչներին ու բողոքել է՝ մարտի 8-ին «Գոհարն առաջին անգամ դատարկ ձեռքով է ինձ այցելել»։

Ի դեպ, Ղումաշյանի հեռախոսի գաղտնալսման թույլտվություն դատարանն իրավապահներին չի տվել եւ դա ավելի անթույլատրելի օրենքի խախտում է, քան Գոհարի եւ Վերժինեի անմեղ զրույցները։

Մի հեռուստացույցի շուրջ անորոշ հեռախոսազրույցը համարել են «ընտրակաշառք» ու ձերբակալել, քրեական վարույթ նախաձեռնելով երեք անչափահասների մոր դեմ։ Իսկ որ կառավարության ղեկավարն օրը ցերեկով եւ խոստումներ է տալիս եւ աշխատանքի է տեղավորում մարդկանց, եւ ընտակաշառքի տեսքով տարբեր որոշումներ է կայացնում, դա չեն նկատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են

Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են Thu, 08 Oct 2026 13:00:05 +0400 Հունգարիայի վարչապետ Պետեր…

16 րոպե ago

Ի՞նչ են քննարկել զոհվածների հարազատները «Ուժեղ Հայաստան»-ի հետ` փակ դռների հետևում

Ի՞նչ են քննարկել զոհվածների հարազատները «Ուժեղ Հայաստան»-ի հետ` փակ դռների հետևում Thu, 08 Oct 2026…

29 րոպե ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապում են ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապում են ԱՄՆ հավատարմատարի հետ հանդիպման Thu, 08 Oct 2026 12:43:08 +0400…

33 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ. հանցագործ է

Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ. հանցագործ է Thu, 08 Oct 2026 12:40:52 +0400 Latest news…

36 րոպե ago

Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը․ ԱԳՆ

Ռուսաստանը հետևում է Եվրամիության ռազմական գործունեությանը․ ԱԳՆ Thu, 08 Oct 2026 12:30:01 +0400 Ռուսաստանը հետևում…

47 րոպե ago

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան Thu, 08 Oct 2026 12:23:20 +0400…

53 րոպե ago