Հունիսի 7-ին Նիկոլը պետք է մերժվի

Հունիսի 7-ին Նիկոլը պետք է մերժվի

Thu, 16 Apr 2026 17:45:35 +0400


«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է ամուր իրավական հիմքով խաղաղություն»,- ասել է Նիկոլը: Եվ եթե այդպես է, ապա հունիսի 7-ից հետո ով էլ լինի Հայաստանի վարչապետը, պատերազմ այլևս չպետք է լինի: Չբավարարվելով վերը նշված դատողությամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել է. «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ»: Եվ բացատրել է, որ նկատի ուներ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Ինչը, փորձել է գլուխ գովել վերը նշված անձը, «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է»: Դա ասվել է նախորդ օրն Ազգային ժողովի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Բայց մենք շատ ավելի երջանիկ կլինեինք, եթե չստորագրվեր այդ թղթի կտորը, որի միակ ուժն առանց պատերազմի Հայաստանից թշնամուն տարածքներ հանձնելն է:

Բայց ինքը չի ասել, որ սահմանազատման հանձնաժողովները գործեցին ընդամենը մի պահ, որի արդյունքում Տավուշից տարածքներ զիջվեցին թշնամուն: Իսկ այն հանգամանքը, որ թշնամին ոչինչ չզիջեց դրա դիմաց՝ լռության մատնվեց: Չնայած դրա մասին ևս խոսվել էր ժամանակին: Չի նշել, որ հերթում առկա են հայկական այլ տարածքներ, որ «վերադարձվելու» են թշնամուն, եթե հունիսի 7-ին ինքը մնա իշխանության գլուխ: Ինքը չի նշել նաև, որ թշնամական պաշտոնական խոսույթի մաս է դարձել Հայաստան՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը: Եվ ընդհանրապես, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանի» պահանջը: Իսկ եթե այդ պահանջները ևս չբավարարվեն, ապա իր օրոք ներկայումս գոյություն ունեցող «Չպատերազմ» իրավիճակն արագ վեածվելու է պատերազմականի: Ու որպեսզի ինքը խուսափի պատերազմից՝ ստիպված է լինելու կատարել Բաքվից հնչող բոլոր պահանջները: Ու այդ պարագայում խոսել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված ամուր իրավական հիմքով խաղաղության» մասին կարող է միայն ոչ ադեկվատ ղեկավարը կամ թշնամական գործակալը:

Կարծում եմ, որ վերը նշված անձն այնքան գիտակցություն ունի, որ հասկանում է. ինքը, որպես պարտություն կրած պետության ղեկավար, չի կարող չբավարարել թշնամու բոլոր պահանջները: Իսկ որպեսզի ընդհատվեր աննորմալ այդ ընթացքը՝ ինքը պետք է հրաժարական ներկայացներ դեռևս 2020 թվ.-ի նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո: Սակայն գրաված պաշտոնն ավելի բարձր դասելով հայրենիքի շահերից՝ վերջինս իրեն և երկիրը դրեց թշնամու ձեռքին պատանդի վիճակում: Սակայն մարդկային պատմության մեջ առկա են նաև հակառակ օրինակներ: Դրանցից մեկը ռուսական կասրության թագավոր Ալեքսանդր 1-ինը հրաժարումն էր բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնից: Ինչը տեղի ունեցավ 1805 թվականի Աուստերլիցի ճակատամարտում ռուս-ավստրիական միացյալ բանակի պարտությունից հետո: Հիշեցնեմ՝ ունենալով մարդկային ու սպառազինության մեծ առավելություն՝ այն պարտվեց Նապոլեոնի բանակին:

Այնպես որ խնդիրն այն չէ, որ Կիրանցի դպրոցը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Եվ որ դպրոցականները ֆուտբոլ են խաղում սահմանից 30 մետր հեռավորության վրա: Եվ որ դա նրանց այլևս չի վախեցնում: Խնդիրն այն է, որ կարճատև «Չպատերազմ» իրավիճակը կխախտվի անմիջապես, եթե իրեն հաջողվի պահպանել իշխանությունը: Իսկ դրա այլընտրանքը աստիճանաբար հայրենիք կորցնելն է: Ու ողջ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և չվել Միացյալ Նահանգներ կամ եվրոպական որևէ երկիր: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ հունիսի 7-ից հետո Նիկոլը չպետք է պահպանի իր պաշտոնը: Նույնիսկ եթե հիմնական մրցակից ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվիստներին ու հատկապես կանանց շարունակաբար բերման ենթարկեն: Այնպես որ հունիսի 7-ին ինքը պետք է միահամուռ մերժվի այնպես, ինչպես 2018-ին մերժվեց Սերժը: Դա էլ կլինի այն հեղափոխությունը, որն իր կողմից «մեծահոգաբար թույլատրվում» է մեր ժողովրդին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

58 րոպե ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

2 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

3 ժամ ago

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ Thu, 23 Jul 2026 23:55:28 +0400 Քիչ…

4 ժամ ago

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է Thu, 23 Jul 2026 23:53:57 +0400 ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը,…

4 ժամ ago

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Thu, 23 Jul 2026 23:50:33 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

4 ժամ ago