Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Thu, 16 Apr 2026 21:32:44 +0400


Monument Watch-ը ահազանգում է․

Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը (նկ. 1): Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը (նկ. 2):

Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա» (https://t.me/maidentower/61411):

Նշենք, որ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին: Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ monumentwatch.org

Մեր արձագանքը

Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում

Մեսին ֆուտբոլային ակումբ է գնում Thu, 17 Sep 2026 02:00:14 +0400 Լեգենդար արգեինտացի ֆուտբոլիստ Լիոնել…

5 ժամ ago

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը

Իրանի հետ առճակատումը կսաստկանա․ նախազգուշացնում է Ջեյ Դի Վենսը Thu, 17 Sep 2026 01:30:04 +0400…

6 ժամ ago

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա

Փորձել են հարձակվել Մեքքայի վրա Thu, 17 Sep 2026 01:00:24 +0400 Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել…

6 ժամ ago

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով

Մոտ կես միլիարդ դոլար են կորցրել՝ «անգրագետ գործարքի» պատճառով Thu, 17 Sep 2026 00:30:25 +0400…

7 ժամ ago

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին

Բասկովն անկեղծացել է ու պատմել իր կախվածությունների մասին Thu, 17 Sep 2026 00:00:15 +0400 Ռուս…

7 ժամ ago

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞

Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ Wed, 16 Sep 2026 23:57:42 +0400 Ձեզ թվում է…

7 ժամ ago