Ովքեր են իրականում եղել «Երեք հրացանակիր» Աթոսը, Պորտոսն ու Արամիսը

Ովքեր են իրականում եղել «Երեք հրացանակիր» Աթոսը, Պորտոսն ու Արամիսը

Thu, 16 Apr 2026 22:00:18 +0400


1844 թվականին հրատարակված «Երեք հրացանակիրները» վեպը կարելի է համարել Ալեքսանդր Դյումայի գլուխգործոցներից մեկը։ Իսկ վեպի հերոսներից Աթոսը, Պորտոսն ու Արամիսը դարձել են ընկերության, մեծահոգության եւ ասպետական պատվախնդրության սիմվոլներ։ Արդյոք այս կերպարները գրողի երեւակայության արդյո՞ւնքն են, թե՞ կերպարների հետեւում իրական մարդիկ են, պատմական անձեր, որոնք ապրել են ու գործել միջնադարյան Ֆրանսիայում։ Ուսումնասիրողները նշում են, որ Դյուման Աթոսի, Պորտոսի եւ Արամիսի կերպարները չի հորինել, եւ այդ կերպարների հետեւում լիովին իրական պատմական անձեր են կանգնած, ազնվականներ, զինվորականներ, որոնք ապրել ու գործել են 17-րդ դարի Ֆրանսիայում։ Եվ այսպես, իրական Աթոսն Արման դե Սիյեգ դ՛Աթոս դ՛Օթվիլն է։ Գրական կերպարում Աթոսը կոմս դե լա Ֆերան է՝ ողբերգական անցյալով եւ խորը պատվախնդրությամբ մի ազնվական։

Կերպարի հետեւում կանգնած պատմական անձը եղել է ֆրանսիացի ազնվական՝ Բեարնի շրջանից, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արեւմտյան հատվածում։ Ծառայել է որպես հրացանակիր՝ Լուի 13-րդի գահակալության օրոք։ Զոհվել է 1643 թվականին, ենթադրաբար՝ մենամարտից։ Իրական Աթոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Շատ բան նրա կյանքից մինչ այժմ անհայտ է։ Պորտոսն իրականում Իսահակ դե Պորտոն է։ Նա նույնպես Բեարնից է ծագում։ Եղել է ազնվական, ծառայել արքայական գվարդիայում, ապա տեղափոխվել հրացանակիրների գունդ։ Զինվորական ծառայությունից հետո իրական Պորտոսը վերադարձել է հայրենի երկրամաս, վարչական աշխատանքի անցել Նավարենքսի ամրոցում։ Նրա հետագա կյանքի մասին շատ բան չգիտենք։ Հայտնի է, որ մահացել է մոտ 1670 թվականին։ Գրական կերպարի եւ իրական Իսահակ դե Պորտոյի բնավորությունները եղել են խիստ տարբեր։ Արամիսն իրականում Անրի դ՛Արամիթցն է։ Վեպում նա մի անձ է, որը տատանվում է զինվորական եւ եկեղեցական ծառայության միջեւ։ Նույնպես ծնունդով Բեարնից է։ Հրացանակիրների գնդում սկսել է ծառայել 1640 թվականից։ Զինվորական ծառայությունից հետո տեղափոխվել է հայրենի երկրամաս, ամուսնացել, ունեցել մի քանի երեխա։ Ապրել է որպես գավառական ազնվական։ Թեեւ իրական Արամիսը եկեղեցական շրջանակների հետ որոշակի կապ ունեցել է, սակայն Դյուման այս գիծը հատկապես ուժեղացրել է, եւ դա արդեն հորինվածք է։ Դ՛Արամիթցների ընտանիքի պատմությունն անհետանում է 18-րդ դարի վերջերից։ Շատ բան հնարավոր չէ իրական այս անձերի մասին իմանալ, քանի որ նաեւ Ֆրանսիական հեղափոխության պատճառով շատ արխիվներ պարզապես ոչնչացվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից

«Հրապարակ»․ Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից Sat, 07 Nov 2026 09:15:46…

34 րոպե ago

Ձախողում` բոլոր ոլորտներում

Ձախողում` բոլոր ոլորտներում Sat, 07 Nov 2026 09:00:40 +0400 Երբ խոսում ենք իշխանափոխությունից, դրա անհրաժեշտությունը…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը

«Հրապարակ»․ Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը Sat, 07 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

2 ժամ ago