Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ

Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ

Fri, 17 Apr 2026 10:55:46 +0400


Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։

Այո իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է ամբողջ աշխարհի համար:

Նախորդ դարասկզբին իր խնդիրները մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությամբ, տեղահանումով, ու մինչ այսօր՝ ժխտողականությամբ լուծող երկրի ղեկավարն աշխարհի հանար «խաղաղության լավ օրինակ» է գտել:
Թուրքիայի նախագահը երևի մոռացել է, որ բոլորովին վերջերս հենց ինքն էր հայտարարել «Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»:

Ահա այսպես 150.000-անոց փոքր Արցախի դեմ պատերազմով հպարտացող 90 միլինանոց երկրի ղեկավարն աշխարհին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Հարավային Կովկասում գործադրված խաղաղարար ջանքերից:

Հետևենք պարոն Էրդողանին և տեսնենք, թե ինչպե՞ս է աշխարհը կիրառում Հարավային Կովկասի օրինակը (Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները ոչնչացնելու միջոցով):

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսած և փոխարենը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքները ողջունած Ուկրաինան, երկարատև պատերազմից հետո ստիպված կլինի հաշվի նստել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ ( նույնիսկ, եթե այն չճանաչի):

Իրանը ևս ողջունեց ԵԱՀԿ ՄԽ ջանքերն անտեսած, Արցախն ուժով նվաճած ու հայերին տեղահանած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման միջազգայնորեն իրավունքի մասին ոչ մի խոսք: Այժմ Իրանը բողոքում է, որ ԱՄՆ և Իսրայելը խախտում են միջազգային իրավունքը և ռազմական ուժի կիրառմամբ ցանկանում են պարտադրել իրենց պահանջները:
Եթե պարոն Էրդողանը մտահոգված է Գազայի, Լիբանանի և ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հարցերով, ապա ինչու՞ այդ խաղաղասիրությունը ոչ մի կերպ չերևաց, երբ Արցախում հայերն էին ապրում և պայքարում իրենց իրավունքների համար: Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից: Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը…
Ի վերջո, խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլամորթ ու նսեմացած կեցվածքը՞, պատերազմով ժողովրդին վախեցնելու նախընտրական քարո՞զը, թե՞ Իլհամ Ալիևի կառավարության կողմից՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ «միջանցք» ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ պահանջելը:

Արտակ Զաքարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» Sat, 18 Jul 2026 19:15:54 +0400 Վերնագրում ներկայացված խոսքը պատկանում է…

15 րոպե ago

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Sat, 18 Jul 2026 19:00:24 +0400 Հայ շախմատիստները լավագույն եռյակում…

30 րոպե ago

Մարդն է գեղեցկացնում մանդատը

Մարդն է գեղեցկացնում մանդատը Sat, 18 Jul 2026 18:45:14 +0400 Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատը ստանձնելու…

45 րոպե ago

Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է. Փաշինյանը գտել է լուծումը

Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է. Փաշինյանը գտել է լուծումը Sat, 18 Jul 2026 18:15:30 +0400 Հայաստանում…

1 ժամ ago

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է Sat, 18 Jul 2026 18:00:07 +0400 Միացյալ Նահանգներում…

2 ժամ ago

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն

Որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին․ Ֆրանսիայի դեսպանատուն Sat, 18 Jul 2026…

2 ժամ ago