Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր

Իջնողը Փաշինյանն է. աշխարհ, կանգնիր

Fri, 17 Apr 2026 13:36:34 +0400


Ազգային ժողովում կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդես եկավ կոշտ քննադատությամբ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով խաղաղության թեմային և իշխանության վարած քաղաքականությանը։

Պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն դեմ է գործող վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը ի վիճակի չէ իրական խաղաղություն ապահովել։ Նրա խոսքով՝ իշխանությունը ներկայիս իրավիճակը ներկայացնում է որպես խաղաղություն, մինչդեռ իրականում խոսքը «խախուտ հրադադարի» մասին է։

Խաչատրյանը քննադատեց նաև վարչապետի այն ձևակերպումները, որոնցում վերջինս խոսում է զոհերի, զրկանքների և դժվարությունների միջոցով այս իրավիճակին հասնելու մասին։ Ըստ պատգամավորի՝ այդ ճանապարհը չի հանգեցրել որևէ դրական արդյունքի, այլ բերել է ծանր հետևանքների՝ ներառյալ Արցախի կորստի և լուրջ ազգային խնդիրների։

Նա նաև անդրադարձավ Փաշինյանի նախկին հայտարարություններին՝ կապված անկախության և ԱՊՀ-ի հետ, կասկածի տակ դնելով դրանց տրամաբանականությունը և ընդգծելով, որ նման մոտեցումներով առաջնորդվող ղեկավարությունը չի կարող ճիշտ պատկերացում տալ պետականության մասին։

Տնտեսական թեմաներին անդրադառնալով՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իշխանությունը չափազանցնում է ադրբեջանական երկաթուղով Հայաստան ներկրվող բենզինի ծավալների նշանակությունը՝ այն ներկայացնելով որպես շուկայի կայունացման կարևոր գործոն։ Նրա գնահատմամբ՝ այդ ծավալները կազմում են ընդհանուր պահանջարկի փոքր հատված և չեն կարող էական ազդեցություն ունենալ շուկայի վրա։

Խաչատրյանը նաև մտահոգություն հայտնեց, որ նման հայտարարությունները կարող են նախապատրաստել հանրային կարծիքը ավելի լայն համագործակցության համար, որը, նրա կարծիքով, կարող է անցնել նաև անվտանգության ոլորտ։ Եզրափակելով ելույթը՝ նա նշեց, որ հասարակությունը նախկինի նման չի մոլորեցվի և առաջիկա ընտրություններում նման մոտեցումները չեն աշխատի։

«Ու այս հավատամքով, այս հայացքների տեր մարդը մեզ սովորեցնում է՝ ինչ է անկախությունը, այստեղ են ասել՝ աշխարհ, կանգնի, իջնող կա։ Իջնողը Փաշինյանն է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը»

ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը» Mon, 10 Aug 2026 21:15:14 +0400 ԱԺ նախկին պատգամավոր,…

9 րոպե ago

ՖԻՖԱ-ի նախագահի դեմ հետաքննություն կսկսվի

ՖԻՖԱ-ի նախագահի դեմ հետաքննություն կսկսվի Mon, 10 Aug 2026 21:00:22 +0400 ՈՒԵՖԱ-ն կարող է սկսել…

24 րոպե ago

Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան

Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան Mon, 10 Aug 2026 20:45:51 +0400 Բրազիլացի հարձակվող Նեյմարի…

39 րոպե ago

Նավ է շրջվել․ կան զոհեր եւ վիրավորներ

Նավ է շրջվել․ կան զոհեր եւ վիրավորներ Mon, 10 Aug 2026 20:30:55 +0400 Ամերիկյան Նյու-Յորքում…

54 րոպե ago

«Էս բոլորիս սիրող «Ենոքավանցի շուստրին», երբ ձայների 18 %-ն էր հաշվարկվել, իրեն հռչակեց «վարչապետ». Քոմենթներ

«Էս բոլորիս սիրող «Ենոքավանցի շուստրին», երբ ձայների 18 %-ն էր հաշվարկվել, իրեն հռչակեց «վարչապետ». Քոմենթներ…

1 ժամ ago

Ավտոբուսների բախումը 22 կյանք է խլել

Ավտոբուսների բախումը 22 կյանք է խլել Mon, 10 Aug 2026 20:00:27 +0400 Ողբերգական վթարը աֆրիկյան…

1 ժամ ago