Հիմա կասեմ՝ իրականում ովքեր են փախել

Հիմա կասեմ՝ իրականում ովքեր են փախել

Fri, 17 Apr 2026 13:31:40 +0400


Ազգային ժողովում կառավարության 2025 թվականի ծրագրի իրականացման ընթացքի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հանդես եկավ սուր քննադատությամբ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին։

Պատգամավորը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունը կառուցված է հակասությունների, մանիպուլյացիաների և կեղծիքի վրա՝ այն բնութագրելով նաև որպես ինքնագովաբանությամբ զբաղվող կառավարում։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի ղեկավարության տարիներին Հայաստանը մշտապես բախվել է ձախողումների և ծանր իրավիճակների։

Օհանյանը անդրադարձավ նաև 2019 թվականին հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ եթե իշխանությունը այլ դիրքորոշում ուներ, պետք է դա հստակ ներկայացներ դեռ այն ժամանակ։ Նրա խոսքով՝ գործող կառավարությունը ոչ միայն ձախողել է բանակցային գործընթացը, այլև անտեսել է միջազգային ձևաչափերում՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կատարված աշխատանքը, որի հիմքում եղել է Արցախի ինքնորոշման սկզբունքը։

Խոսելով 2020 թվականի պատերազմի մասին՝ պատգամավորը այն կապեց իշխանության ոչ ադեկվատ և հակասական կառավարման հետ։ Նրա համոզմամբ՝ պատերազմի ընթացքում չեն իրականացվել անհրաժեշտ քայլեր երկրի ամբողջական մոբիլիզացման և հաջողության հասնելու համար։

Օհանյանը նաև հակադարձեց այն պնդումներին, թե պատերազմի ընթացքում գեներալները լքել են դիրքերը։ Նա նշեց, որ Ազգային ժողովի ներկայացուցիչները ևս եղել են համապատասխան վայրերում, սակայն անհրաժեշտ աշխատանքի իրականացումը, ըստ նրա, պատշաճ մակարդակով չի կազմակերպվել։ Այս համատեքստում պատգամավորը հարց բարձրացրեց՝ իրականում ովքեր են խուսափել պատասխանատվությունից՝ գեներալնե՞րը, թե՞ այն պաշտոնյաները, որոնք գտնվել են տեղում, բայց չեն կատարել իրենց պարտականությունները:

«Պարոն Փաշինյանն ասում է՝ գեներալները փախել են։ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ, Մոբ ռեսուրսի անհրաժեշտություն կար։ Այսպես ասած՝ լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն Մոբ ռեսուրսի հետ։ Թողին, փախան։ Հիմա ովքեր են փախել»,-ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

6 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

7 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

7 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

7 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

7 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

7 ժամ ago