Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Fri, 17 Apr 2026 14:15:10 +0400


Վրաստանն ակտիվանում է արտաքին քաղաքական ճակատում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում են մի շարք այցեր այդ ռեգիոն։ ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ասել է, որ առաջիկայում վրացական պետական բարձրաստիճան պատվիրակություն է այցելելու Ղրղզստան եւ Տաջիկստան։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի երկրները նախկինում, երբ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան որպես գործընթաց գտնվում էր իր լավագույն ժամանակներում, Կենտրոնական Ասիայի երկրները հաճախակի չէին հայտնվում Թբիլիսիի ուշադրության կենտրոնում, ինչպես նկատել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։

Վերջին անգամ Վրաստանից վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է մեկնել Ղրղզստան՝ 2023 թվականին, միջազգային ինչ-որ միջոցառման։ Հիմա Ղարիբաշվիլին խաղից դուրս վիճակում է, քանի որ այս տարվա հունվարին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այցը չի կարելի համարել պետական կամ պաշտոնական․ ավելի ճիշտ՝ այն բազմակողմ ֆորմատ ուներ։ Տաջիկստանի պարագայում իրավիճակը շատ ավելի «վատ» է։ 1994 թ․ օգոստոսի սկզբից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Տաջիկստանն ու Վրաստանը, կարելի է ասել, մեկմեկու հանդեպ հետաքրքրություն չեն ունեցել։ Շփումներ, իհարկե, եղել են, բայց դրանք սահմանափակվել են միջկառավարական կոնտակտներով, որոնք, որպես կանոն, բարձր մակարդակի չեն եղել։ Թբիլիսիում կարծես որոշել են ուղղել այդ «սխալը»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարին այցելել է Ղազախստան, իսկ այս տարվա ապրիլին՝ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբեկովն այցելել է Թբիլիսի։ Անցյալ տարվա մարտին վրաց վարչապետն այցելել է Տաշքենդ։ Թուրքմենստանում Կոբախիձեն եղել է մի քանի անգամ՝ ներառյալ մի միջոցառման, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահը։ Եվ, ուրեմն, ինչո՞վ բացատրել այն, որ Թբիլիսին ակտիվանում է Կենտրոնական Ասիայում։ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սառնության ֆոնին՝ այս ակտիվացումը բացատրելի է։ Թբիլիսին լավ է գնահատում Կենտրոնական Ասիայի՝ որպես ռեգիոն, ունեցած կարեւորագույն նշանակությունը եւ փորձում է այլընտրանքներ ստեղծել իր համար։ Հատկապես որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ չկան այնպիսի խնդիրներ, որոնք համարվեն անհաղթահարելի։ Մյուս կողմից՝ Վրաստանը ձգտում է պահպանել ռեգիոնալ տարանցիկ զարկերակի կարգավիճակը, եւ լիովին տրամաբանական է, որ Թբիլիսիի համար Կենտրոնական Ասիան առաջնահերթ կարեւորություն ունի, ինչպես որ կարեւոր են վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ Կենտրոնական Ասիայից այն կողմ արդեն գլոբալ ուժային կենտրոն Չինաստանն է, ու դա էլ պետք չէ անտեսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

9 րոպե ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

1 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

2 ժամ ago

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ...…

2 ժամ ago

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել

70 միլիոն եվրոյով նոր կիսապաշտպան են գնել Thu, 27 Aug 2026 00:00:29 +0400 «Մանչեսթեր Յունայթեդ»…

2 ժամ ago

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի

200 հազար ամերիկյան վիզա կչեղարկվի Wed, 26 Aug 2026 23:45:00 +0400 Ամերիկյան վարչակազմը մտադիր է…

2 ժամ ago