Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում

Fri, 17 Apr 2026 14:15:10 +0400


Վրաստանն ակտիվանում է արտաքին քաղաքական ճակատում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում են մի շարք այցեր այդ ռեգիոն։ ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ասել է, որ առաջիկայում վրացական պետական բարձրաստիճան պատվիրակություն է այցելելու Ղրղզստան եւ Տաջիկստան։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի երկրները նախկինում, երբ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան որպես գործընթաց գտնվում էր իր լավագույն ժամանակներում, Կենտրոնական Ասիայի երկրները հաճախակի չէին հայտնվում Թբիլիսիի ուշադրության կենտրոնում, ինչպես նկատել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։

Վերջին անգամ Վրաստանից վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է մեկնել Ղրղզստան՝ 2023 թվականին, միջազգային ինչ-որ միջոցառման։ Հիմա Ղարիբաշվիլին խաղից դուրս վիճակում է, քանի որ այս տարվա հունվարին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այցը չի կարելի համարել պետական կամ պաշտոնական․ ավելի ճիշտ՝ այն բազմակողմ ֆորմատ ուներ։ Տաջիկստանի պարագայում իրավիճակը շատ ավելի «վատ» է։ 1994 թ․ օգոստոսի սկզբից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Տաջիկստանն ու Վրաստանը, կարելի է ասել, մեկմեկու հանդեպ հետաքրքրություն չեն ունեցել։ Շփումներ, իհարկե, եղել են, բայց դրանք սահմանափակվել են միջկառավարական կոնտակտներով, որոնք, որպես կանոն, բարձր մակարդակի չեն եղել։ Թբիլիսիում կարծես որոշել են ուղղել այդ «սխալը»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարին այցելել է Ղազախստան, իսկ այս տարվա ապրիլին՝ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբեկովն այցելել է Թբիլիսի։ Անցյալ տարվա մարտին վրաց վարչապետն այցելել է Տաշքենդ։ Թուրքմենստանում Կոբախիձեն եղել է մի քանի անգամ՝ ներառյալ մի միջոցառման, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահը։ Եվ, ուրեմն, ինչո՞վ բացատրել այն, որ Թբիլիսին ակտիվանում է Կենտրոնական Ասիայում։ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սառնության ֆոնին՝ այս ակտիվացումը բացատրելի է։ Թբիլիսին լավ է գնահատում Կենտրոնական Ասիայի՝ որպես ռեգիոն, ունեցած կարեւորագույն նշանակությունը եւ փորձում է այլընտրանքներ ստեղծել իր համար։ Հատկապես որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ չկան այնպիսի խնդիրներ, որոնք համարվեն անհաղթահարելի։ Մյուս կողմից՝ Վրաստանը ձգտում է պահպանել ռեգիոնալ տարանցիկ զարկերակի կարգավիճակը, եւ լիովին տրամաբանական է, որ Թբիլիսիի համար Կենտրոնական Ասիան առաջնահերթ կարեւորություն ունի, ինչպես որ կարեւոր են վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ Կենտրոնական Ասիայից այն կողմ արդեն գլոբալ ուժային կենտրոն Չինաստանն է, ու դա էլ պետք չէ անտեսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու է Նյու-Յորքում արտակարգ դրություն հայտարարվել

Ինչու է Նյու-Յորքում արտակարգ դրություն հայտարարվել Tue, 06 Oct 2026 20:30:16 +0400 Նյու-Յորքի նահանգապետ Քեթի…

9 րոպե ago

Հայաստանն ավելի մատչելի գազ ձեռք չի բերի, քան առաջարկում է Ռուսաստանը․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանն ավելի մատչելի գազ ձեռք չի բերի, քան առաջարկում է Ռուսաստանը․ ՌԴ ԱԳՆ Tue, 06…

21 րոպե ago

Ժողովը

Ժողովը Tue, 06 Oct 2026 20:15:19 +0400 (Տրագիկոմեդիա 1 գործողությամբ) Դեպքերը ծավալվում են մկստանի 4-րդ…

24 րոպե ago

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը

ՌԴ-ն պնդում է՝ Երևանը փորձում է Մոսկվայի վրա բարդել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Tue, 06…

31 րոպե ago

Ֆրանսիան էլի բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Մակրոնն անձամբ է հետևել

Ֆրանսիան էլի բալիստիկ հրթիռ է փորձարկել․ Մակրոնն անձամբ է հետևել Tue, 06 Oct 2026 20:00:42…

38 րոպե ago

Հ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել Tue, 06 Oct 2026 19:47:02 +0400…

52 րոպե ago