Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը

Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը

Fri, 17 Apr 2026 14:51:18 +0400


Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է կուսակցությունների և դաշինքների գրանցման ընթացակարգերը՝ անդրադառնալով նաև հնարավոր սահմանափակումներին։

Նա նշել է, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է մերժվել։ Հովակիմյանի խոսքով՝ գրանցման հիմնական չափանիշը փաստաթղթերի պատշաճ ներկայացումն է, իսկ քրեական հետապնդումները կամ վարչական տուգանքները ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ գրանցումը մերժելու համար։

ԿԸՀ նախագահի պարզաբանմամբ՝ եթե կուսակցությունը արդեն գրանցված է, ապա դրա հետագա ուժը կորցնելու հարցը կարող է բարձրացվել միայն օրենքով նախատեսված ծանր խախտումների դեպքում։ Դրանց թվում կարող են լինել, օրինակ, կեղծված փաստաթղթերի հայտնաբերումը կամ ընտրական օրենսգրքի համակարգված խախտումները՝ կատարված ոչ թե առանձին անձանց, այլ քաղաքական ուժի մակարդակով։

Նման դեպքերում ԿԸՀ-ն իրավասու է դիմել դատարան՝ կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հովակիմյանը ընդգծել է, որ այդ գործընթացը հնարավոր է միայն ծանրակշիռ ապացույցների առկայության դեպքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք Wed, 04 Nov 2026 15:09:00 +0400 Latest news…

5 րոպե ago

Ուր են տարել Սամվել Կարապետյանին

Ուր են տարել Սամվել Կարապետյանին Wed, 04 Nov 2026 15:05:27 +0400 Այսօր վաղ առավոտից իրավապահները…

8 րոպե ago

Ինչ պլանավորել ես չի ստացվելու, վախդ բռնել ա թշնամին. Նարեկ Կարապետյան

Ինչ պլանավորել ես չի ստացվելու, վախդ բռնել ա թշնամին. Նարեկ Կարապետյան Wed, 04 Nov 2026…

14 րոպե ago

Տպավորությունն էր՝ եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննեին

Տպավորությունն էր՝ եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննեին Wed, 04 Nov 2026 14:56:52 +0400…

17 րոպե ago

Ինչպես դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին

Ինչպես դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին Wed, 04 Nov 2026 14:51:23 +0400 Latest news from Հրապարակ ©…

22 րոպե ago

ԱԱԾ հատուկջոկատայինները տնից տարան Սամվել Կարապետյանին

ԱԱԾ հատուկջոկատայինները տնից տարան Սամվել Կարապետյանին Wed, 04 Nov 2026 14:49:46 +0400 Latest news from…

24 րոպե ago