Մայր Աթոռի հորդորը Արդարադատության նախարարությանը

Մայր Աթոռի հորդորը Արդարադատության նախարարությանը

Fri, 17 Apr 2026 15:18:57 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:

Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։
Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։

Մայր Աթոռ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Շաքիի միջադեպի արցախյան նախադեպերը

«Հրապարակ»․ Շաքիի միջադեպի արցախյան նախադեպերը Sat, 03 Oct 2026 11:15:19 +0400 Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի…

15 րոպե ago

ԱՄՆ-ն ու Ուկրաինան կնքեցին գործարքը․ կարևոր

ԱՄՆ-ն ու Ուկրաինան կնքեցին գործարքը․ կարևոր Sat, 03 Oct 2026 11:00:44 +0400 Ուկրաինայի և ԱՄՆ-ի…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա

«Հրապարակ»․ Ես շատ լավ եմ աշխատում, երեւի դա է պատճառը, որ ուրիշ թեկնածու չկա Sat,…

45 րոպե ago

Գագաթնաժողովի ժամանակ չի միացրել վեբ-տեսախցիկը

Գագաթնաժողովի ժամանակ չի միացրել վեբ-տեսախցիկը Sat, 03 Oct 2026 10:30:46 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

60 րոպե ago

«Հրապարակ»․ Ծրագիրը պարզ է՝ ժողովուրդը պետք է իրեն անտեր զգա

«Հրապարակ»․ Ծրագիրը պարզ է՝ ժողովուրդը պետք է իրեն անտեր զգա Sat, 03 Oct 2026 10:15:42…

1 ժամ ago

Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին

Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Sat, 03 Oct 2026 10:00:49 +0400 Հարավային…

1 ժամ ago