Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Fri, 17 Apr 2026 15:30:07 +0400


Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը: Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները:

Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին, շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար:

Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները, ոլորտի մասնագետներն ու գործատուները: Իր ձևաչափով էքսպոն նաև բաց դռների օր էր՝ միավորելով տարբեր դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ոլորտային գործընկերների:

«Մշտապես համագործակցությունը կա, ուսանողները պրակտիկա են անցնում բանկում, և հետագայում, պրակտիկայի արդյունքների հիման վրա, նրանք, ովքեր ցուցաբերել են առաջադիմություն և սովորելու ցանկություն, շարունակում են համագործակցությունը Ամիօ բանկի հետ»,-նշել է Ամիօ բանկի «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Լիզա Գևորգյանը:

Էքսպոյի ամենահետաքրքիր հատվածներից մեկը ուսանողական նախագծերի ցուցադրությունն էր: Այստեղ ներկայացված էին վիրտուալ իրականության նյութեր, անօդաչու թռչող սարքեր, հատուկ մշակված զբոսաշրջային հավելված և բազմաթիվ այլ նորարարական աշխատանքներ:

Լինելով երիտասարդ և զարգացող բանկ՝ Ամիօ բանկը ակտիվորեն աջակցում է երիտասարդների կրթությանը: Դրա լավագույն օրինակներից է ՙԱմիօ էրա՚ ծրագիրը, որը երկու տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 2200 դիմորդ, որոնցից 75-ը ստացել են մեկ ուսումնական տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում:

info@amiobank.am | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

20 րոպե ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

50 րոպե ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

1 ժամ ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

2 ժամ ago

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար Sat, 12 Sep 2026 00:30:18 +0400 Մաշկի առողջ վիճակը…

2 ժամ ago

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան…

2 ժամ ago