Ինչու արժե դիտել Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը

Ինչու արժե դիտել Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը

Fri, 17 Apr 2026 21:00:47 +0400


Առաջին ալիքի յութուբյան ալիքում արդեն հասանելի է ռեժիսոր, գրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմը։ Ինձ համար, որպես հայ մարդու, բավական հետաքրքիր էր ֆիլմը դիտելը։ Զարմանալի կարող է թվալ, սակայն Հայոց պատմության հին դրվագներն ու հատկապես Արշակունյաց կամ Կիլիկյան շրջանները հաճախ ավելի լավ գիտենք, քան մոտ 4 տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, եւ շատ մանրամասներ, որոնք ներկայացված են ֆիլմում, ինձ համար բացահայտում էին։

Ֆիլմը չեմ գրաքննի, կկիսվեմ անհատ անձի տպավորություններով՝ սոսկ շարքային դիտողի տեսանկյունից, որին հետաքրքիր են հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները։ Նախ ասեմ, որ ֆիլմն ինձ դուր եկավ եւ ինչու․
• նախ որովհետեւ ֆիլմը՝ զուտ որպես մեր նորագույն պատմության վավերագրական փաստագրական ֆիլմ, բավական զուսպ է նկարահանված, առանց «ուռա-հայրենասիրական պաթոսի»։
• կա անալիզ, իրադարձությունների պատճառահետեւանքային կապերի հստակ մատնանշում։
• Հայաստանում եւ ԼՂ-ում ընթացող զարգացումները ներկայացված են համախորհրդային ընդհանուր պատմաքաղաքական զարգացումների համատեքստում, եւ դա հատկապես կարեւոր է ինձ համար։
Առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ պատմական իրադարձություններն ու զարգացումները պետք է դիտարկել գլոբալ համատեքստում՝ հասկանալու տրամաբանությունը, պատճառահետեւանքային կապերը, կարելիի, անխուսափելիի եւ դիպվածի նուրբ բաժանումները։ Ես այն մարդկանցից եմ, ով դեմ է «ուռա հայրենասիրությանը» եւ կողմ է հստակ ու սառնասիրտ հաշվարկին, անալիտիկային, նույնիսկ սեփական ժողովրդի կյանքում կատարվողին փորձում է նայել «կողքից»՝ որպես տեսական նյութ, որը ենթակա է հետազոտման՝ ամբողջովին եւ լիարժեք անաչառության լույսի ներքո։
• Ինձ հետաքրքիր էր ֆիլմի ասելիքում տեղ գտած «մեսիջը»՝ ուղերձը․ «ժողովրդի կամքն անկոտրելի է, անխորտակելի է», «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» եւ «Ձայն բազմաց՝ ձայն Աստուծոյ»։ Սա հատկապես այսօրվա հայաստանյան իրականության պայմաններում խիստ կարեւոր է, որ դիտողը հասկանա, որովհետեւ սա հասկանալուց է կախված Սահմանադրության անփոփոխելի ու կարեւոր դրույթը՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
• Խորհրդային Միության պատմության հատկապես վերջին շրջանի ուսումնասիրությունը եւ այս համատեքստում հայկական զարթոնքի պատմության ուսումնասիրությունն այս ֆիլմի միջոցով կրկին հուշում է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ եթե եկել է հեղափոխական ճանապարհով, ինչպիսին կոմունիստական իշխանությունն էր, որն իշխանության եկավ 1917 թվականի իշխանազավթմամբ կամ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությամբ, ի վերջո, ինքն է սկսում վախենալ ժողովրդական զանգվածների հեղափոխական տրամադրություններից, քանի որ կտրվում է ժողովրդից, դառնում, այսպես ասած, «փակ ակումբ», լճանում եւ այդպիսով հայտարարում սեփական կործանման անխուսափելիության մասին։ Սա, ի դեպ, պատմական անխուսափելի շրջապտույտ է, որը, անկախ երկրից ու ժողովրդից, փուլ առ փուլ՝ ոսկերչական ճշգրտությամբ լինում է՝ ուզենք կամ չուզենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան Sat, 22 Aug 2026 13:00:27 +0400…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Բաքվի արձագանքը համարժեք է Ադրբեջանի պետականության վրա հարձակումների մակարդակին

«Հրապարակ»․ Բաքվի արձագանքը համարժեք է Ադրբեջանի պետականության վրա հարձակումների մակարդակին Sat, 22 Aug 2026 12:45:35…

34 րոպե ago

Մենչի դուստրը վաճառքի է հանել հարսի իր գերթանկարժեք զգեստը

Մենչի դուստրը վաճառքի է հանել հարսի իր գերթանկարժեք զգեստը Sat, 22 Aug 2026 12:30:48 +0400…

49 րոպե ago

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան Sat, 22 Aug 2026 12:30:09 +0400 Թուրքական «Gever…

50 րոպե ago

ՌԴ-ն նոր թիրախներ է խոցել Ուկրաինայում․ ՊՆ-ն մանրամասնում է

ՌԴ-ն նոր թիրախներ է խոցել Ուկրաինայում․ ՊՆ-ն մանրամասնում է Sat, 22 Aug 2026 12:21:56 +0400…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար

«Հրապարակ»․ Տիգրանաշենը եւ Արծվաշենը համարժեք չեն, Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար Sat, 22 Aug…

1 ժամ ago