8 տարի շարունակ

8 տարի շարունակ

Sat, 18 Apr 2026 09:00:23 +0400


Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը վիրավորում է ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին կամ մասնագիտական խմբերին:

Նա դատավորներին վնգստացողներ էր ասում, դիվանագետներին` օտարի կոշիկ լիզողներ, ընդդիմությանն ասում է բոմժեր, լրագրողներին ֆայլաբազարում կանգնողների հետ է համեմատում, հոգեւորականներին` մանկապիղծ, իսկ կաթողիկոսին պիղծ է անվանում:

Հիմա էլ ընդդիմադիր ուժերին ընտրողներին է «շուն ու շանգյալ» անվանում: Մինչդեռ նախկինում ինքն ու իր թիմը մեղադրում էին ընդդիմադիրներին` ծաղրում, դատապարտում, թե իշխանական զանգվածին «զոմբի ու ժեխ» են անվանում:

Այս վայրի, անհարգալից խոսույթը, իրականում, հենց իրենք են ներմուծել մեր կյանք: Եվ դա սկսվել է 2018 թվականին, երբ փորձում էին հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում` հալածում ու վիրավորում էին հանրապետականներին, նրանց տան շեմերին դագաղներ էին դնում ու անունները սեւ ժապավենների մեջ առնում: Իսկ ինքը` Փաշինյանը, ԱԺ ամբիոնից սպառնում էր բաց տեքստով, ստիպում, որ իրեն` 7 տոկոսանոց խմբակցության ներկայացուցչին ձայն տան, քանի որ ժողովրդին ինքն է հանել փողոց եւ ինքն է հասել նախագահ Սարգսյանի հրաժարականին: Թվում էր, թե իշխանություն ստանալով՝ Փաշինյանը կխաղաղվի, կփոխի իր լեքսիկոնը, կհասկանա, որ չի կարելի հանրությանը պառակտել, եւ կհորդորի իր էլեկտորատին՝ վերադառնալ բարեկրթության, փոխադարձ հարգանքի դաշտ, բայց նա 8 տարի շարունակ օգտվում է այդ գործիքակազմից` սպառնալով ասֆալտին փռել, պատերին ծեփել, «ընդդիմությանը շինել», կագեբեի պադվալները գցել: Հիմա նույնը շարունակում է, որովհետեւ կարծում է, որ այդ խոսույթն իրեն 8 տարի հաջողություն է բերել, եւ դրանով է կարողացել իր մրցակիցներին զսպել: Վերջը բարին անի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400…

20 րոպե ago

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

9 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

10 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

10 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

10 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

10 ժամ ago