«Հրապարակ». Ռոման Սլոյանը, որ մեծ հարգանք ունի համայնքում, Փաշինյանի այցի օրը չգնաց

«Հրապարակ». Ռոման Սլոյանը, որ մեծ հարգանք ունի համայնքում, Փաշինյանի այցի օրը չգնաց

Sat, 18 Apr 2026 10:15:28 +0400


Ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շնորհավորել էր եզդիական համայնքին նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով, այլեւ այցելել էր Ալագյազ համայնք, ներկա գտնվել միջոցառմանը։ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Հախոյանից` արդյո՞ք այդ այցը, իրենց տոնը շնորհավորելը դերակատարում են ունենալու, եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող եզդիական համայնքն առաջիկա ընտրություններում ընտրելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ այն մարդկանց, ովքեր փոշմանել են, որ նախորդ անգամ Փաշինյանին են ընտրել, չեն կարողանա համոզել. «Կուզեն, թող ամբողջ օրը գան` քարոզարշավ անեն, ասեն` էսպես կանենք, էնպես կանենք, մարդիկ ոնց տրամադրված են, էդպես էլ անելու են, ոչ մեկի վրա նման այցերով չեն կարողանա ազդել։ Ընտրողը կընտրի, չընտրողը չի ընտրի։ Քարոզարշավը ցուցադրական բան է, որ ժողովրդին իրար դեմ է հանում։ Մեր գյուղում ժողովուրդը 4-5 մասի է բաժանված։ Նայում ես՝ արդեն առաջվա սերն ու միությունը չկա։ Փաշինյանին դիմավորելու գնացել էի, որովհետեւ հետաքրքիր էր ուղղակի, մինչեւ վերջ չեմ էլ մնացել, վաղը որ Սամվել Կարապետյանը գա, իր կողքն եմ կանգնելու, մյուս օրը որ այլ թեկնածու գա, իր կողքն եմ կանգնելու, էդ չի նշանակում, որ աջակցում եմ բոլորին, էդ նշանակում է, որ լսում եմ թեկնածուներին»։ Նրա խոսքով, Փաշինյանի այցը համայնք այլ ենթատեքստ ուներ: «Մի եզդի կին մոտեցավ, լավ ասեց` որ ինչի էս 8 տարվա մեջ մի օր համայնք չեկավ ու հենց ընտրություններից առաջ է գալիս։ Ինքն էլ ասեց, թե հրավիրող չկար, իսկ էս անգամ Ռուստամ Բաքոյանն է հրավիրել՝ իր հորդորով»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ շանսեր ունի Փաշինյանը եզդիական համայնքում, Հախոյանը նշեց, որ եզդի ազգն իր ընտրությունը, իհարկե, քվեարկության օրը կհայտնի, բայց այն արտաքին քաղաքականությունը, որ վարում են իշխանությունները, մեղմ ասած, իրենց սրտով չէ։ «Մեր մեծ բարերար Միրզա Սլոյանը, որ վերջերս մահացավ, իր որդին՝ Ռոման Սլոյանը, մեծ հարգանք ունի համայնքում, ինքը Փաշինյանի այցի օրը չգնաց ու չկանգնեց հավաքվածների շարքում։ Սրանից շատ բան կարելի է ենթադրել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Տեղի ունեցավ ՔՊ-ի եւ տեղական ֆեոդալների դաշինքը

«Հրապարակ»․ Տեղի ունեցավ ՔՊ-ի եւ տեղական ֆեոդալների դաշինքը Tue, 27 Oct 2026 09:15:46 +0400 «Հրապարակի»…

26 րոպե ago

Կոկորդիլոսի արցունքներ

Կոկորդիլոսի արցունքներ Tue, 27 Oct 2026 09:00:26 +0400 Նախ ընտրական համակարգն իսպառ ոչնչացնում ես, ամեն…

41 րոպե ago

«Հրապարակ». Ոչ մի սայի «թշնամուն»

«Հրապարակ». Ոչ մի սայի «թշնամուն» Tue, 27 Oct 2026 08:45:47 +0400 Կիրակի օրը Հայաստանում տեղի…

56 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Tue, 27 Oct 2026 08:20:16 +0400 Արտահերթ ընտրությունների հարցն իշխանական կուլիսներում,…

1 ժամ ago

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

9 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

9 ժամ ago