Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանձը

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանձը

Sat, 18 Apr 2026 18:19:59 +0400


Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:

Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:

Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:

Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:

Սուրեն Սուրենյանց

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ժողովուրդը  նախկին կկուն չէ, որ ասի՝ «Վա՜յ, չջախջախես, Աստված սիրես…»

Ժողովուրդը  նախկին կկուն չէ, որ ասի՝ «Վա՜յ, չջախջախես, Աստված սիրես...» Thu, 18 Jun 2026 13:45:37…

12 րոպե ago

Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջ

Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջ Thu, 18 Jun…

15 րոպե ago

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում

Ինչ հողատարածքներ են օտարելու «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում Thu, 18 Jun 2026 13:39:10 +0400 Կառավարությունը հունիսի…

19 րոպե ago

Դիտարկումներ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ

Դիտարկումներ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ Thu, 18 Jun 2026 13:25:37 +0400 Մաս առաջին Վարկի բարձր…

32 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը` Փամբակի ողբերգական դեպքի մասին

Նիկոլ Փաշինյանը` Փամբակի ողբերգական դեպքի մասին Thu, 18 Jun 2026 13:24:35 +0400 Latest news from…

33 րոպե ago

Ինչ իրավճակ է փոխանակման կետերում

Ինչ իրավճակ է փոխանակման կետերում Thu, 18 Jun 2026 13:15:07 +0400 ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի…

43 րոպե ago