Մոտենում է ապրիլի 24-ը․ ինչպես են այն հիշում ԱՄՆ-ում

Մոտենում է ապրիլի 24-ը․ ինչպես են այն հիշում ԱՄՆ-ում

Sat, 18 Apr 2026 20:15:13 +0400


Ապրիլը ԱՄՆ-ում կոչվում է Հայկական հիշողության ամիս՝ Հայոց ցեղասպանության գործոնով պայմանավորված։ Եվ դա զուտ միայն հանրային հիշատակության օր չէ, այլ շատ նահանգներում օրենքով ամրագրված օր, ինչպես, օրինակ, Մասաչուսեթսում է, որտեղ նահանգապետը պարտավոր է ամեն տարի հանդես գալ համապատասխան հայտարարոթյամբ։

Միացյալ Նահանգներում այսօր ապրում է ավելի քան 1,2 միլիոն հայ։ Հայությունը հատկապես կենտրոնացած է Կալիֆորնիա նահանգում, առավելապես՝ Լոս Անջելեսում։ Ու հասկանալի է, որ Հայկական հիշողության ամսվա գլխավոր միջոցառումները հենց Կալիֆորնիայում են տեղի ունենում։ Վերջին հինգ տարում, ինչպես գրում է armmuseum-ը, Armenian Heritage Month-ի՝ Միացյալ Նահանգներում զոհերի ոգեկոչման ֆորմատը բավականին ընդլայնվել է։ Եթե նախկինում հիմնական միջոցառումները կենտրոնացած էին ապրիլի 24-ին եւ կապված էին Հայոց ցեղասպանության հիշատակի հետ, ապա այսօր հաճախ կարելի է լսել մշակութային ժառանգության եւ հպարտության, կոլեկտիվ տրավման հաղթահարելու կարողության ամրապնդման նպատակով միավորվելու մասին կոչեր։

Իսկ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում սովորաբար։ ԱՄՆ բազմաթիվ համալսարաններում, գրադարաններում, դպրոցներում տեղի են ունենում լուսավորչական միջոցառումներ, երաժշտական հայտագրեր, հանրային դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ՝ հեղինակների կամ ռեժիսորների հետ։ Փասադենայում, օրինակ, ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, անցկացվել են առանձին միջոցառումներ Հայոց պատմության եւ հայկական մշակութային ժառանգության մասին։ Լոս Անջելեսի Հանրային գրադարանում անցյալ տարվանից գործարկվել է Armenian Heritage Through Film ծավալուն կինոցուցադրությունների ծրագիրը։ Անցյալ տարի էլ ցուցադրվել է հայկական սփյուռքի ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Էրիկ Նազարյանի Die Like a Man-ը։ Նազարյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Կալիֆորնիայում։ Նրա՝ բեքգրաունդի եւ մշակույթների միաձուլումը ստեղծագործական սեփական ձեռագիր է ձեւավորել։

Լրագրող Լիանա Աղաջանյանը, որը հրատարակել էր Dining in Diaspora գիրքը, նաեւ համանուն նախագիծ է գործարկել, որով գաստրոնոմիական վարպետաց դասեր է անցկացնելու եւ բաղադրատոմսերի պատմության միջոցով անդրադառնալու է կոնկրետ անձանց եւ ընտանիքների։ Նաեւ ցուցադրություններ են կազմակերպվում՝ ստենդների, արվեստի գործերի եւ այլ արտեֆակտների տեսքով։ Այս տարի սպասվում է, որ Լոս Անջելեսի Հանրային գրադարանում տեղի կունենա հայ լուսանկարիչ Արա Օշակյանի How the Future May Hold ցուցադրությունը, որը սփյուռքի ինքնության, ցեղասպանության տրավմայի, հարկադիր տեղահանության, վերադարձի իրավունքի եւ անորոշ ապագայի հետ կապված հետազոտություն է։

Ավանդական միջոցառումների շարքում կարելի է հիշատակել ամերիկացի հայտնի քաղաքական գործիչների, կոնգրեսականների, սենատորների մասնակցությունն ու ելույթներն այս միջոցառումների ժամանակ։ Առհասարակ, խոսելով Armenian Heritage Month-ի մասին, պետք է նկատի ունենալ, որ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության մասին այդքան բարձրաձայն խոսում են՝ անկախ վարչակազմերից եւ այլն, այն բանի շնորհիվ, որ կա ամերիկահայ լավ կազմակերպված ուժեղ համայնք եւ հզոր լոբբիզմ։ Ե՛վ ուղղահայաց, ե՛ւ հորիզոնական մակարդակներում ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների եւ խմբերի կողմից տարվում է եռանդուն աշխատանք։ Բացի այդ՝ արդեն քաղաքական առումով, կարեւոր թեզ է նաեւ, այսպես ասած, ընտրություններում 1 միլիոնից ավելի «ամերիկահայերի քվեները» ստանալու հարցը, որը շահելու համար նաեւ ամերիկյան քաղաքական շրջանակները չեն կարող շրջանցել այն հիմնական հարցը կամ հարցերը, որոնք հուզում են հայ համայնքին՝ նաեւ պատմական հիշողության հետ կապված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»

Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել» Sat, 06 Jun 2026 09:00:15…

7 րոպե ago

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել Sat, 06 Jun 2026 00:30:21 +0400 ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն»…

9 ժամ ago

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց Sat, 06 Jun 2026 00:04:00 +0400 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ…

9 ժամ ago

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը

Մերժում ենք նիկոլական «տեր ու ծառա» մոդելը Fri, 05 Jun 2026 23:58:14 +0400 Latest news…

9 ժամ ago

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում

Նիկոլի ստեղծած պրոբլեմն ի վիճակի եմ լուծել մեկ օրում Fri, 05 Jun 2026 23:57:58 +0400…

9 ժամ ago

Լռության օր

Լռության օր Fri, 05 Jun 2026 23:55:42 +0400 Ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ են…

9 ժամ ago