Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի

Որ դեպքում պատերազմը Մերձավոր Արեւելքում կվերսկսվի, ըստ Թրամփի

Sat, 18 Apr 2026 21:00:49 +0400


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են վերադառնալ Իրանում ռազմական գործողությունների վերսկսմանը, եթե Վաշինգտոն-Թեհրան գործարքը չկայանա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Թրամփը նաեւ ասել է, որ եթե մինչեւ հրադադարի ժամկետի լրանալը հնարավոր չեղավ համաձայնության հասնել, հնարավոր է, որ ինքն այլեւս չերկարացնի հրադադարը, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Հիշեցնենք, որ առաջիկա չորեքշաբթի լրանում է Իրանական էսկալացիայում հայտարարված երկշաբաթյա հրադադարի ժամկետը։ Նա նաեւ ասել է, որ այդ դեպքում բլոկադան էլ կշարունակի գործել, ռազմական գործողություններն էլ կվերսկսվեն։

Թրամփը նաեւ հայտարարել է, որ համաձայնության կնքումից հետո, որոշակի մի փուլում նաեւ դուրս կբերվի Իրանում եղած հարստացված ուրանը։ «Մենք այնտեղ կգնանք Իրանի հետ միասին, կվերցնենք ամբողջը եւ կուղարկենք Միացյալ Նահանգներ։ Եթե այդպես չլինի, մենք կվերցնենք այն այլ՝ շատ ավելի նվազ բարեկամական ձեւով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Այնուամենայնիվ՝ Թրամփի գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակը, որը առնչվում է Իրանին, դասավորվում է բարենպաստ ձեւով եւ գործարքը կկայանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը Wed, 07 Oct 2026 12:00:34 +0400 Ռուսաստանում…

8 րոպե ago

Կասեմ՝ որն է վերջնական նպատակը

Կասեմ՝ որն է վերջնական նպատակը Wed, 07 Oct 2026 11:57:20 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

11 րոպե ago

Ինչո՞ւ ձերբակալեցին Արթուր Դանիելյանին․ մանրամասներ

Ինչո՞ւ ձերբակալեցին Արթուր Դանիելյանին․ մանրամասներ Wed, 07 Oct 2026 11:53:41 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

15 րոպե ago

Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով

Խաչատրյաններին պատկանող գույքն առգրավվել է բացարձակապես անօրինական կարգով Wed, 07 Oct 2026 11:52:04 +0400 Երեկ…

17 րոպե ago

«Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այդ փուչիկը»

«Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այդ փուչիկը» Wed, 07 Oct 2026 11:50:48 +0400 «Գործող իշխանությունը…

18 րոպե ago

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է Wed, 07 Oct 2026 11:45:45 +0400…

23 րոպե ago