Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում․․․ երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում

Sun, 19 Apr 2026 12:45:23 +0400


Գիտե՞ք ինչու է ավտոշքերթ անում. որովհետև չի համարձակվում միտինգ անել: Հույս չունի, որ գոնե քիչ թե շատ բազմամարդ միտինգ կստացվի: Իսկ 10-20-30 մեքենայից կազմված շարասյուն կազմելը բարդ չի և այդ շարասյունն արդեն բազմամարդության տպավորություն է թողնում…դե, իսկ մեքենայի մեջ թաքնված մարդիկ համ ծառայություն են մատուցում իշխանություններին, համ շատ չեն երևում մարդկանց աչքին:

Չզարմանաք, որ էդ մարդկանց մի մասը վաղը հայտնվի նաև ընդդիմադիրների հավաքներին: Ու մի մոռացեք, որ «կյանքի-մահվան» համար պայքարի այս փուլում ողջ ադմինիստրատիվ ռեսուրսն են գործի դրել` համայնքապետերով, ուժայիններով… և անգամ «ծանր հրետանին»` Աննան այսօր միացավ նախկին ամուսնուն…երևի իրոք վիճակը բարդ է` վերջին փամփուշտներն են կրակում:

Գիտե՞ք ինչու է վերջին տարիներին շոուներ, վարչաբենդեր, ջենիֆերլոպեսներ, համերգներ, ամանորյա քեֆ-ուրախություններ կազմակերպում, այսօր էլ Գյումրիում հերթական համերգն է լինելու…որ իր իսկ պատճառած սթրեսից ու հոգեբանական տեռորից հոգնած մարդիկ մի քիչ լիցքաթափվելու համար ակամայից մասնակցեն դրանց ու ներկայացնի, թե դա իր ընտրազանգվածն է, իրեն այդքան մարդ է ընդունում-ընտրում…

Եվ այս տիտանական ջանքերի ու խորամանկությունների իմաստը մեկն է` ներշնչել հանրությանը, որ իրենք արդեն «կրել» են հունիսի 7-ի ընտրություններում` բոլոր նորմալ հայ մարդկանց պարտության մատնել…

Բայց մարդիկ պետք է հստակ գիտակցեն, եթե այս անգամ էլ հաջողվեց խաբել, ֆռռացնել հանրությանն ու 21 թվի պատմությունը կրկնել, հաջորդ ելույթներից մեկում արդեն բացատրելու է, թե ինչու հայերն իրավունք չունեն պետություն ունենալու և ինքն ինչպես է ընտրություն կատարել` 2 միլիոն մարդու կյանք «փրկելու» և Ադրբեջանի մարզ դառնալու միջև ու ինչ մեծ «խիզախություն» է դրսևորել այդ բարդ որոշումը կայացնելիս, իսկ որոշ մտավոր հետամնացներ էլ առաջարկելու են նրա արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել

Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Mon, 20 Apr 2026…

31 րոպե ago

Նիկոլ Փաշինյան, Կարապետյանի կազմակերպած տոնը հիշո՞ւմ ես

Նիկոլ Փաշինյան, Կարապետյանի կազմակերպած տոնը հիշո՞ւմ ես Sun, 19 Apr 2026 23:45:55 +0400 Նիկոլ Փաշինյան…

9 ժամ ago

Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան

Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան Sun, 19 Apr 2026 23:39:45 +0400 Latest…

9 ժամ ago

«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց

«ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Sun, 19 Apr 2026 23:30:38…

10 ժամ ago

Փաստով տուժողին տալում են կալանքի․ Ալեքսանյան

Փաստով տուժողին տալում են կալանքի․ Ալեքսանյան Sun, 19 Apr 2026 23:27:21 +0400 Latest news from…

10 ժամ ago

Խոշոր վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Խոշոր վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ Sun, 19 Apr 2026 23:15:33 +0400 Ապրիլի…

10 ժամ ago