Կկառուցեն Թբիլիսիի ամենաբարձր շենքը
Sun, 19 Apr 2026 14:00:41 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization կազմակերպությունը կկառուցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ամենից բարձր շենքը։
Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, Trump Organization-ն իր գործընկերների հետ մտադիր է կառուցել բազմաֆունկցիոնալ, 70 հարկ բարձրությամբ Trump Tower Tbilisi համալիրը։ Երկնաքերը ներառելու է էլիտար բնակելի տարածքներ, առեւտրային եւ գործարար հարթակներ։
Նախագիծը իրականացնելու է Gensler ամերիկյան ընկերությունը՝ վրացական Archi Group եւ Biograpi Living ընկերությունների հետ համատեղ։ ԱՄՆ նախագահը այդ նախագծում մասնակցություն չունի։ Այն կառավարում է ԱՄՆ նախագահի որդիներից Էրիկ եւ Դոնալդ-կրտսեր Թրամփները։