Ո՞րն էր գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակման նպատակը

Ո՞րն էր գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակման նպատակը

Sun, 19 Apr 2026 16:45:43 +0400


Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Դանիելյանը։

«Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։

Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։

Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։

Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է …»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա

Սկանդալային վարքագծով դեսպանը հրաժարական կտա Wed, 14 Oct 2026 16:00:12 +0400 Հունաստանում ամերիկյան դեսպան Քիմբերլի…

44 րոպե ago

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի

Երևանը հորդ տունը չէ, որ ասես՝ կոշիկդ հանի, նոր մտի Wed, 14 Oct 2026 15:45:43…

58 րոպե ago

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

1 ժամ ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

1 ժամ ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

2 ժամ ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

2 ժամ ago