Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար. Նարեկ Կարապետյան

Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար. Նարեկ Կարապետյան

Mon, 20 Apr 2026 09:45:09 +0400


Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար, այս պայքարը բոլորիս համար է, ու այս ճանապարհը, որ գնում ենք, ոչ մի շահ բացի ընդհանուր շահից չունենք։ Այս մասին Արտաշատում կայացած հյանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դիմում եմ մեր համազգեստով հայրենակիցներին։ Ձեր մարզում՝ Արարատի մարզում վերջին ութ տարվա ընթացքում հանցագործությունները երեք անգամ աճել են, 5400 հանցագործություն է եղել 2024–ին։ Ծանր հանցագործությունները ձեր մարզում 10 անգամ աճել են։ Ընդիմությո՞ւնն է այն խնդիրն է, որով պետք է զբաղվեն, թե՞ հանցագործություններն են, թե՞ այն, որ երկիրը ձեռից գնում է, երկրի ճիշտ կառավարումը։

35% ով կրճատվել են ցանկատարածությունները, համարյա բոլոր ցանկատարածությունները՝ բացի խաղողից և ծիրանից։ Ութ տարում երկու անգամ ցորենի ցանկատարածությունը կրճատվել է, առևտուրը 2022 և 2024 թվականների համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի ցանվում, այգի չկա։

Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի մարզում չլինի գեթ մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Արմավիրն ու Արարատը, Արարատյան ընդհանուր հովիտը ամենաբերրի հատվածն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թշվառությունն էս տեսքն ունի․․․

Թշվառությունն էս տեսքն ունի․․․ Mon, 27 Apr 2026 01:10:13 +0400 Թշվառությունն էս տեսքն ունի։ Էս…

6 ժամ ago

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են

Որոշել եմ քննարկումների շարք սկսել․ ոմանք ուզում են ճանաչելի դառնալ, ոմանք իրականությունից կտրված են Sun,…

7 ժամ ago

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա»

«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Sun, 26 Apr 2026 23:45:02 +0400 «Ավտոբուսի վարորդը…

7 ժամ ago

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր

Մայիսյան ոչ աշխատանքային օրեր Sun, 26 Apr 2026 23:30:16 +0400 «Տոների և հիշատակի օրերի մասին»…

8 ժամ ago

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել

Տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող․․․ նախագահը ուղերձ չի հղել Sun, 26 Apr 2026 23:15:56…

8 ժամ ago

Թրամփը երեք օր է տվել

Թրամփը երեք օր է տվել Sun, 26 Apr 2026 23:00:14 +0400 Իրանի հետ պատերազմը շատ…

8 ժամ ago