Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․

Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․

Mon, 20 Apr 2026 13:15:34 +0400


Վարչապետ կոչվող անձի ընտանիքը հանրության համար կարևոր է մի պարզ, բայց հիմնարար պատճառով․ այն պետք է օրինակ լինի։ Ընտանիքը փոքր պետություն է, և խոհեմ հասարակությունները առաջնորդի գործունեությունը գնահատում են նաև նրա ընտանեկան միջավայրով, արժեքներով ու վարքականոնով։

Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի ընտանիքին հանրությունը հետևում է խոշորացույցով՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն քաղաքական խոսքին, այլև կենցաղին, պահվածքին ու հարաբերություններին։ Սա բնական է, որովհետև իշխանությունը միայն պաշտոն չէ․ այն նաև մշակութային և բարոյական ուղերձ է։

Եթե պետության ղեկավարի ընտանիքն ամուր է՝ արժեքային, բարոյական, ներքին համերաշխության առումով, ապա այդ ամրությունը փոխանցվում է նաև պետությանը։ Ընտանիքը դառնում է վստահության, կայունության ու չափի զգացման խորհրդանիշ։
Առանց երկարաբանությունների ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ինձ հետաքրքիր է հենց այս տեսանկյունից․ ի՞նչ օրինակ է այն տալիս հանրությանը։ Ի՞նչ է մեր հասարակությունը տեսնում, սովորում և ինչի՞ է դառնում հետևորդ։

Պատասխանը, ցավոք, հուսադրող չէ։ Մենք, որպես հասարակություն, այդտեղից չունենք այնպիսի օրինակներ, որոնք կարելի է փոխանցել մեր երեխաներին՝ որպես արժեհամակարգային ուղենիշ։ Չկա այն ներքին չափը, որը կարող է դառնալ ընդօրինակման աղբյուր։

Մենք մեր տղաներին ու աղջիկներին պիտի մաղթենք այնպիսի ընտանիք, որը հեռու է այն մոդելից, որը ներկայացվում է այսօր որպես իշխանական ընտանիք։ Ընտանիքը չի կարող լինել քաղաքական խաղերի փորձաքար, հանրային ցուցադրության նյութ կամ իրավիճակային շահարկումների հարթակ։

Հայ ընտանիքը միշտ ընկալվել է որպես սրբություն՝ իր ներքին լռությամբ, արժանապատվությամբ ու հավասարակշռությամբ։ Հայ մայրը՝ սիրո, խնամքի ու բարության խորհրդանիշ, ոչ թե քաղաքական բեմի դերակատար։

Երբ պետական առաջնորդը ներկայացնում է մի ընտանիք, որտեղ այս սահմանները խախտված են, վտանգվում է հենց ընտանիք հասկացության իմաստը։ Այն դադարում է լինել արժեքային հենարան և սկսում է ընկալվել որպես քաղաքական խառնարան՝ երբեմն երկգլուխ, երբեմն՝ միագլուխ առաջնորդության փորձերի դաշտ։

Սա արդեն ոչ թե անձնական հարց է, այլ հանրային հետևանք ունեցող երևույթ։ Որովհետև պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվում ընտանիքի մի մոդել, որը ձևախեղում է արժեքներն ու, վերջիվերջո, նաև պետությունը։
Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

12 րոպե ago

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին Sat, 13 Jun 2026 18:00:54 +0400 Ուկրաինայի…

26 րոպե ago

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով Sat, 13 Jun 2026…

41 րոպե ago

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է Sat, 13 Jun 2026…

49 րոպե ago

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը Sat, 13 Jun 2026 17:30:18 +0400…

57 րոպե ago

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես Sat, 13 Jun 2026 17:15:27 +0400…

1 ժամ ago