Մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին պիտի ներում շնորհեն

Մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին պիտի ներում շնորհեն

Mon, 20 Apr 2026 13:30:20 +0400


Գագիկ Ծառուկյանի մարզային այցելությունները շարունակվում են․ այս անգամ նա եղել է Կոտայքի մարզում, որտեղ հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ և անդրադարձել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների։

Քաղաքական գործիչը նշել է, որ յուրաքանչյուր կանգառում զգում է մարդկանց վստահությունն ու սպասումները, սակայն միաժամանակ ընդգծել է գյուղական բնակավայրերում առկա բազմաթիվ դժվարությունները։ Նրա խոսքով՝ հաճախ գյուղացին մնում է միայնակ իր խնդիրների առաջ։ Ծառուկյանը շեշտել է, որ անհրաժեշտ է փոխել մոտեցումը, որպեսզի գյուղը դառնա ոչ թե պարզապես գոյատևման վայր, այլ կայուն և արժանապատիվ եկամտի աղբյուր։ Նա կարևորել է գյուղացու դերը՝ ընդգծելով, որ հենց նա է երկրի հենասյունը, սահման պահողը և արտադրողը, ու հավելել, որ գյուղի զարգացումը անմիջականորեն կապված է պետության ամրության հետ։

Հանդիպման ընթացքում նա նաև խոսել է մարդկանց սոցիալական վիճակի մասին՝ նշելով, որ իրեն մտահոգում է ժողովրդի դժվար կացությունը։ Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են վարկային պարտավորությունների տակ և կանգնած են ընտրության առաջ՝ մնալ գյուղում, տեղափոխվել քաղաք կամ ընդհանրապես հեռանալ երկրից։ Ծառուկյանը բարձրացրել է նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները՝ մատնանշելով սերմերի, պարարտանյութերի, վառելիքի և ոռոգման ջրի պակասը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի կառավարման հետ կապված հարցերը։

Անդրադառնալով կենսաթոշակների թեմային՝ նա նշել է, որ դրանց կտրուկ բարձրացման խոստումները իրական չեն, քանի որ դրա համար անհրաժեշտ է զարգացած տնտեսություն և բավարար բյուջետային միջոցներ։ Միևնույն ժամանակ, նա առաջարկել է սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև 3 միլիոն դրամի վարկային պարտավորություններ՝ առաջարկելով կիրառել ներում։

«Պետությունը պետք է մինչև 3 մլն դրամի վարկ ունեցողներին ներում շնորհի»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

14 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

29 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

44 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

53 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

59 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

1 ժամ ago