Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, բայց կրկին սպառնում է

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, բայց կրկին սպառնում է

Mon, 20 Apr 2026 20:30:49 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ղեկավարների հետ, եթե բանակցություններում առաջընթաց գրանցվի, երկուշաբթի օրը հաղորդել է New York Post-ը։ «Մենք պետք է բանակցենք», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ կարծում է, որ այս փուլում «ոչ ոք խաղեր չի խաղում»։

Ըստ հաղորդագրության՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած ԱՄՆ պատվիրակությունը, ինչպես սպասվում է, մի քանի ժամվա ընթացքում կժամանի Իսլամաբադ՝ բանակցությունների համար։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը իրեն խորհուրդ չի տվել որևէ փոփոխություն կատարել իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման մեջ։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Մունիրը Թրամփին ասել է, որ շրջափակումը լուրջ խոչընդոտ է Իրանի հետ խաղաղության բանակցությունների համար։ Ամերիկացի առաջնորդի կարծիքով, Հորմուզի նեղուցի շրջափակումը զգալի տնտեսական ազդեցություն ունի Իրանի վրա․ «Շրջափակումը շատ հզոր է, շատ ուժեղ։ Շրջափակման պատճառով նրանք (Իրանը) օրական կորցնում են 500 միլիոն դոլար։ Մենք ենք վերահսկում իրավիճակը։ Նրանք՝ ոչ»։

Միաժամանակ, Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ Թեհրանը բանակցությունների ընթացքում չի հրաժարվել իր պահանջներից։ «Թշնամին առաջարկել է բանակցություններ, և Իսլամական Հանրապետությունը ոչ մի կաթիլ չի նահանջել իր պահանջներից», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների Fri, 28 Aug 2026 00:30:12 +0400 Բրիտանական EasyJet բյուջետային…

3 րոպե ago

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել Thu, 27 Aug 2026 23:45:20 +0400 Ռուսաստանի Կրասնոգորսկի…

47 րոպե ago

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել Thu, 27 Aug 2026 23:30:08 +0400 Իրանի՝ տնտեսական գլոբալ մեկուսացման մասին…

1 ժամ ago

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Thu, 27 Aug 2026…

1 ժամ ago

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո Thu, 27 Aug 2026 23:13:08 +0400 Latest news from…

1 ժամ ago

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Thu, 27 Aug 2026 23:00:40 +0400 Երկար քնելը ամենեւին էլ…

2 ժամ ago