Մի քանի րոպեում փոխվող աշխարհ․ Իրան–ԱՄՆ հարաբերությունները կրկին լարվում են

Մի քանի րոպեում փոխվող աշխարհ․ Իրան–ԱՄՆ հարաբերությունները կրկին լարվում են

Mon, 20 Apr 2026 20:45:07 +0400


«Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Պակիստանի մայրաքաղաքում։

Այսօր առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել էր, որ իր ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս կայացրել։

Պակիստանյան աղբյուրների պնդմամբ՝ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփն՝ փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել է իրանական կողմի հետ։

Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։
Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան – ԱՄՆ բարդագույն հարաբերությունները»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞ Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400 Վերջին օրերին ակտիվ…

12 րոպե ago

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

27 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

41 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

56 րոպե ago

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Sat, 14 Nov 2026 18:23:35 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago