Տոմսերի կեղծմամբ զբաղվող ինչ խմբավորում է բացահայտվել

Տոմսերի կեղծմամբ զբաղվող ինչ խմբավորում է բացահայտվել

Mon, 20 Apr 2026 22:45:36 +0400


Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, իրավապահները բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հանդիպումների տոմսերի կեղծմամբ։

Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է Le Parisien պարբերականը, խարդախության հետևանքով տուժել է շուրջ 2000 երկրպագու, իսկ պատճառված ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 40 հազար եվրո։ Մարտի սկզբին գործն ավարտին է հասցրել Փարիզի կիբերոստիկանությունը՝ BL2C, որը բացահայտել է մոտ երկու տարի շարունակ գործող լայնածավալ խարդախության սխեման։

Գործով գլխավոր կասկածյալը 22-ամյա Աինիս Դ.-ն է։ Նա սոցիալական ցանցերում ստեղծել էր կեղծ տոմսերի վաճառքի համակարգ՝ առաջարկելով ինչպես Պարկ դե Պրենս մարզադաշտում կայանալիք տնային խաղերի, այնպես էլ արտագնա հանդիպումների տոմսեր։ Երկու տարվա ընթացքում նրա ստեղծած էջը հավաքել էր ավելի քան 13 հազար հետևորդ, որոնք վստահել էին կեղծ վաճառքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը Fri, 02 Oct 2026 16:00:56 +0400 Միացյալ Նահանգներն ու…

7 րոպե ago

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու Fri, 02 Oct 2026…

23 րոպե ago

Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ. ԱԱԾ առջև մեկնարկեց ՀՅԴ երիտասարդների ակցիան

Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ. ԱԱԾ առջև մեկնարկեց ՀՅԴ երիտասարդների ակցիան Fri, 02 Oct 2026…

28 րոպե ago

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես Fri, 02 Oct 2026 15:15:56…

52 րոպե ago

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում Fri, 02 Oct 2026 14:59:39…

1 ժամ ago

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ

Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ Fri, 02 Oct 2026 14:50:51 +0400…

1 ժամ ago