Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին

Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին

Tue, 21 Apr 2026 03:00:21 +0400


Հունգարիան կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման՝ միջազգային դատարանի (ICC) կայացրած օրդերը, հայտարարել է Հունգարիայի նոր առաջնորդ Պետեր Մադյարը։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը մտադիր է պահպանել իր անդամակցությունը Միջազգային քրեական դատարանում։ Հետևաբար, ցանկացած անձ, որը մտնում է ICC անդամ պետության տարածք և ձերբակալման օրդերի ներքո, ենթակա է կալանքի։

2024 թվականի նոյեմբերին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ICC) Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել Պաղեստինում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Սակայն Վիկտոր Օրբանի օրոք Նեթանյահուն արդեն այցելել է ICC անդամ պետություն՝ Հունգարիա։

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտության հենց սկզբից Հունգարիան կողմ է կանգնել հրեական պետությանը՝ հայտարարելով ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու՝ նրա իրավունքի մասին։ Հունգարիայի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Իսրայելի գործողությունների օգտին ՄԱԿ-ում և այլ միջազգային ֆորումներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով

Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով Mon, 27 Apr 2026 14:27:19 +0400 Latest news…

11 րոպե ago

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն Mon, 27 Apr 2026…

14 րոպե ago

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում Mon, 27 Apr 2026…

20 րոպե ago

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ․ «Առաջարկ Հայաստանին»

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ․ «Առաջարկ Հայաստանին» Mon, 27 Apr 2026 14:11:26 +0400 Կարևորագույն…

27 րոպե ago

Հայաստանը վերջանալու է Փաշինյանո՞վ. Հայաստանը հավերժ է

Հայաստանը վերջանալու է Փաշինյանո՞վ. Հայաստանը հավերժ է Mon, 27 Apr 2026 14:08:51 +0400 Ուժեղ Հայաստան»…

30 րոպե ago

Որևէ փաստական տվյալով չի հավաստվել, որ ասել է շտապօգնություն կանչեք

Որևէ փաստական տվյալով չի հավաստվել, որ ասել է շտապօգնություն կանչեք Mon, 27 Apr 2026 13:59:27…

39 րոպե ago