«Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը

Tue, 21 Apr 2026 11:15:38 +0400


«Հրապարակի» զրուցակիցը գյումրեցի ազատամարտիկ, հրապարակախոս Արա Նախշքարյանն է:

– Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանին Գյումրին, ինչպես ասում են, ապտակ հասցրեց: Փաշինյանի «Վարչաբենդի» համերգին սակավաթիվ մարդիկ էին մասնակցում, որոնց մեծ մասն այլ մարզերից ու քաղաքներից էր բերված, իսկ գյումրեցիները գրեթե չէին մասնակցում միջոցառմանը: Ինչո՞ւ Գյումրին նման ընդունելության արժանացրեց Փաշինյանին:

– Գյումրին բոլոր ժամանակներում էլ` նախկինում էլ, այսօր էլ ընդդիմադիր է: Գյումրին բոլոր ժամանակներում պահանջատեր է եղել եւ քննադատել է իշխանություններին, անկախ նրանից, թե ով է եղել երկրի ղեկավարը: Այժմ Գյումրին Նիկոլ Փաշինյանին չընդունելու մի շարք պատճառներ ունի, Միքայել սրբազանի կալանավորումից սկսած, վերջացրած Վարդան Ղուկասյանով: Այնպես չէ, որ Գյումրիում այդ ամենը մոռացել են եւ այսօր պետք է գրկաբաց ընդունեին: Նիկոլ Փաշինյանի այցը հերթական շոուն էր, հույսները անձրեւն էր, բայց հակառակի պես անձրեւ էլ չեկավ: 5000-6000 մարդ իրենք էին իրենց հետ բերել, Գյումրիից միայն դպրոցականներն էին մասնակցում, ուսուցիչները, նրանց ստիպել էին մասնակցել, իսկ երեխաները եկել էին ուղղակի համերգ նայելու, չէին եկել Նիկոլին տեսնելու: ՔՊ-ի քաղաքական թեզերի տարածումը Գյումրիում փաստացի ձախողվեց: Ես, որպես քաղաքացի, վստահաբար կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պարտվեց:

– Գյումրիի քաղաքապետի պաշտոնը մի կարճ շրջան զբաղեցրած Սարիկ Մինասյանը կիրակի օրը Ֆեյսբուքում ամենավերջին խուլիգանի նման հայհոյել էր իրեն քննադատող քաղաքացուն: Սա ի՞նչ վարքագիծ է:

– Որպես գյումրեցի, որպես մարդ, Սարիկ Մինասյանից, եթե անկեղծ, նման բան չէի սպասում, որովհետեւ նա, ամեն դեպքում, անկախ այն բանից, որ ՔՊ-ական է, հավասարակշռված տղա է, նրա մարդ տեսակը հավասարակշռված է: Սա հերթական ապացույցն է, որ իրենց նյարդերը տեղի են տալիս: Անգամ Սարիկի նման հավասարակշռված մարդը էլ չի դիմանում մոտալուտ պարտության մտքին: Նրանք գիտակցում են, որ ինչ-որ մի բան իրենց մոտ չի ստացվում: Նրանք հասկացան, որ Գյումրին այն քաղաքն է, որտեղ չեն կարող մարդկանց վրա ազդել համերգներով, չգիտես ինչերով: Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Սարիկի եւ մյուս ՔՊ-ականների պահվածքը վառ ապացույցն է այն բանի, որ նրանք իսկապես պարտվում են: Ես մի քանի հարյուր ֆեյք էջ եմ բլոկել երեկ, դա էլ այն մասին է փաստում, որ նրանք վիրավոր գազանների պես որոշել են ինչքան կարող են եւ ինչ կարող են անել:

– Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ «Գյումրի-2» թույլ չեն տալու, որ ամեն գնով այն կանխելու են: Գյումրու ընտրություններում ի՞նչ անօրինական բան է եղել:

– Գյումրի-2` նկատի ունեն, որ ընդդիմության համախմբում թույլ չեն տալու: Նրանք ամեն ինչ անելու են, որ ընդդիմությունը չհամախմբվի, գուցե կալանավորումներ լինեն, կամ այլ քայլեր անեն, ամեն դեպքում, Գյումրու ընտրություններում ոչ մի ապօրինի բան չի եղել: Գյումրիում ընդդիմությունը միացավ եւ ջախջախիչ հաղթանակ տարավ նախորդ տարի, եւ իշխանություններն այս մեկ տարում դա չեն կարողացել մարսել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին Sat, 09 May 2026 17:00:54 +0400 Սիրիայի նախագահ…

5 րոպե ago

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը Sat, 09…

21 րոպե ago

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել Sat, 09 May 2026 16:31:06 +0400 Ուկրաինայի հարցով…

35 րոպե ago

Ձեր տված թոշակը չեմ ուզում. մեղրեցու և Փաշինյանի զրույցը

Ձեր տված թոշակը չեմ ուզում. մեղրեցու և Փաշինյանի զրույցը Sat, 09 May 2026 16:30:19 +0400…

36 րոպե ago

Իմ շրջապատին էլ եմ ասել, որ Ձեզ ընտրեն․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին

Իմ շրջապատին էլ եմ ասել, որ Ձեզ ընտրեն․ քաղաքացին՝ Արման Թաթոյանին Sat, 09 May 2026…

51 րոպե ago

Վեդիի երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց

Վեդիի երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց Sat, 09 May 2026 16:01:48 +0400 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան…

1 ժամ ago