«Հրապարակ»․ Էթիկայի կանոնագիրքն ու 2021-ի ծրագիրը ճանաչվել են քույր փաստաթղթեր

«Հրապարակ»․ Էթիկայի կանոնագիրքն ու 2021-ի ծրագիրը ճանաչվել են քույր փաստաթղթեր

Tue, 21 Apr 2026 11:45:51 +0400


Դեկտեմբերի սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ Էթիկայի կանոնագիրք են ընդունել, քանի որ, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն են զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ «Ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ՝ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ՝ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»,- գրել էր նա։ Սակայն, ինչպես մյուս խոստումները, այս կանոնագիրքն էլ թղթի վրա մնաց։ Այն ընդունելուց հետո անցած 5 ամիսներին իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայհոյանքներ են հնչեցրել, թիրախավորել, վիրավորել մարդկանց։

ՔՊ-ականների թիրախում են եղել հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարձրաստիճան հոգեւորականներ, վերջին շրջանում` տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ։ ՔՊ էթիկայի կանոնագիրքն ամենաակտիվ ոտնահարողներն են Նիկոլ Փաշինանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք, իսկ երեկ փայլեց գյումրեցի Սարիկ Մինասյանը` համացանցում սեռական հայհոյանք գրելով։

Փաշինյանի մասնակցությամբ ամենաաղմկահարույց միջադեպը տեղի ունեցավ Երեւանի մետրոպոլիտենում։ Նա մատ էր թափ տալիս եւ բղավում 1993-ին Արցախյան ազատամարտում զոհված հերոսի` դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա, որն անչափահաս որդու հետ էր։ Փաշինյանն արցախցիներին «փախածներ» անվանեց, գոռում էր` մատ թափ կտամ, կասեմ… Օրերս էլ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմադիրներին «շուն ու շանգյալն է» ընտրելու. «Եթե ես իմ մտքով անցկացնեմ, որ կարող է ԲՀԿ-ն, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն անցնեն խորհրդարան, նշանակում է Հայաստանում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկել էր, որ «Քոչարյանն էշի պես զռռա, բայց՝ հավեսով», քանի որ վերջինս փոդքաստում հայտարարել էր, որ շատ դիտումներ ունենալը մեծ բան չէ` «եթե որեւէ քաղաքական գործիչ էշի պես զռռա, կարծում եմ՝ դիտումները միլիոնները կխփեն»:

Փաշինյանից հետ չի մնում նաեւ ԱԺ նախագահը․ Բաղրամյան փողոցում իրեն մոտեցած քաղաքացուն Ալեն Սիմոնյանը հայհոյել էր եւ կարգադրել, որ 2 քաղաքացու բերման ենթարկեն ոստիկանություն, ապա քրեական վարույթ հարուցվեց։ Օրերս էլ ԱԺ ճեպազրույցի ժամանակ նա լրագրողներին օտարերկրյա գործակալ էր անվանել․ «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, դուք ինոագենտ կլինեիք»։ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ թիրախավորել էր կերակրող մորը՝ ասելով․ «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չեն կարող անել քրեական օրենսգրքով արգելված արարք եւ ասեն՝ ինձ չպետք է ձերբակալեն»։ Վիրավորելու գծով ռեկորդակիրների մեջ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա հատկապես թիրախավորում է հոգեւորականներին, վիրավորական պիտակներ է կպցնում իրենց քննադատողներին, հատկապես հաճախ է անդրադառնում Լեւոն Տեր-Պետրոսյանին, լրագրողներին։

Բայց ՔՊ-ական հայհոյող ծանր հրետանին Վահագն Ալեքսանյանն է։ Նա ՔՊ-ի քաղաքական մրցակիցներին է թիրախավորում, օրինակ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, որին Կալուգացի Սամո է կոչում, նաեւ՝ լրագրողներին։ Իսկ երեկ` Գյումրիի համերգից հետո «փայլեց» Սարիկ Մինասյանը` իրեն ուղղված քննադատական կոռեկտ մեկնաբանությունների հեղինակներին սեռական բնույթի հայհոյանքներ գրելով եւ «ռազբորկաների» կանչելով։

Նշված դրվագները չնչին մասն են այն միջադեպերի, որոնք տեղի են ունեցել կուսակցության Էթիկայի կանոնագիրք ընդունելուց հետո։ Պարզ է, որ հերթական սուտն է ասվել իշխող կուսակցության կողմից, ու հերթական անգամ իրենց խոստումները եւ ընդունած փաստաթղթերը մնացել են թղթի վրա` անկատար, իսկ իրենք շարունակել են կիրառել հանրային խոսույթն աղտոտելու, ոչ կոռեկտ բառապաշարով հաղորդակցվելու, հանրությանը պառակտելու եւ թշնամացնելու ավանդույթները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով Tue,…

11 րոպե ago

Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը

Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Tue, 21 Apr 2026 15:00:43 +0400 Իրանի Իմամ Խոմեյնիի…

26 րոպե ago

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Tue, 21 Apr 2026 14:53:29…

33 րոպե ago

Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես

Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Tue, 21 Apr 2026 14:45:18…

41 րոպե ago

Ովքեր ելույթ կունենան հրապարակում

Ովքեր ելույթ կունենան հրապարակում Tue, 21 Apr 2026 14:37:34 +0400 Ինչպես հայտնի է, Քաղաքացու օրը՝…

49 րոպե ago

Հենց առաջին գործողությունով հեռախոսներն են առգրավում

Հենց առաջին գործողությունով հեռախոսներն են առգրավում Tue, 21 Apr 2026 14:30:43 +0400 Latest news from…

56 րոպե ago