Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը դիմել է ԵՄ դեսպանին

Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը դիմել է ԵՄ դեսպանին

Tue, 21 Apr 2026 12:38:05 +0400


Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։

Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ուղղված նամակում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների մասին՝ կապված Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ։

«Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները․ Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։

Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։

Արման Թաթոյանը կոչ է արել ԵՄ առաքելությանը Հայաստանում՝

1) հրապարակայնորեն դատապարտել նշված հայտարարությունները և արձանագրել այս միջամտության առկայությունը՝ որպես Հայաստանի ընտրական գործընթացի վրա դրսից ազդելու հակաիրավական և անընդունելի փորձեր։

2) ընդլայնել այն մեխանիզմները, որոնք նրանք օգտագործում են, ինչպես նշել է ԵՄ-ն, ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար։ Ներառել նաև ադրբեջանական միջամտության փորձերի բացահայտումը, հրապարակումը և հակազդումը՝ թափանցիկ և հետևողական ձևով։

Նա նաև ընդգծել է, որ արտաքին միջամտության դեմ պայքարը չի կարող լինել ընտրովի և պետք է իրականացվի անկախ դրա աղբյուրից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

4 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

5 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

6 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

6 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

7 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

7 ժամ ago