«Հրապարակ». Փաշինյանն իր ստանձնած պարտավորություններն է կյանքի կոչում

«Հրապարակ». Փաշինյանն իր ստանձնած պարտավորություններն է կյանքի կոչում

Tue, 21 Apr 2026 12:45:56 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Հակոբյանը:

– Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձանց քաղաքական գործունեությունը չխոչընդոտելու մասին` հույս հայտնելով, որ նրանք անարգել կմասնակցեն ընտրական գործընթացներին։ Սակայն Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո իր հռետորաբանության եւ գործողությունների մեջ ոչ միայն որեւէ բան չփոխեց, այլեւ հակառակը` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից 15 մարդ է բերման ենթարկվել, ընդդիմադիր բլոկների նկատմամբ սեւ փիառ են անում: Գուցե Փաշինյանն ինչ-որ ակնա՞րկ է ուղղում Պուտինին:

– Պուտինը հասկացրեց, որ դուք սա, սա եք անում, առանձնազրույցի ժամանակ ավելի հստակ է ասել: Հիմա սա ոչ թե այդ խնդիրն է՝ Պուտինին մեսիջ ուղարկելու, որովհետեւ ինքը դա անելու համար այդ կշիռը չունի: Սա պարզապես այն հանձնարարականների, այն պայմանավորվածությունների կատարումն է, որը նա ստացել է Եվրամիության գլոբալ-լիբերալիստների կողմից, այսինքն՝ Կայա Կալլասի հետ հանդիպումը, եվրոպացիների այցը, նրանք այդ ծրագիրը մշակած ունեին եւ պայմանավորվել են, որ ցանկացած գնով ընտրություններին իրենք պետք է հաղթեն, ինչը նշանակում է, որ պետք է հաղթեն հակառուսական ուժերը: Ամբողջ այդ տարածքում մենք տեսանք, թե ինչ եղավ Մոլդովայում, հետո՝ Ռումինիայում, հիմա էլ՝ Հունգարիայում: Տեսաք, թե Հունգարիայում ինչ արեցին, ինչ ռեսուրսներ օգտագործեցին, որպեսզի Օրբանի հարցերը լուծեն, եւ լուծեցին: Հիմա նույն բանն անելու են նաեւ այստեղ: Այսինքն, այդ պարտավորությունները, որ նա վերցրել է իր վրա, դա է կատարում: Ինչպես միշտ, ինչ արել է, դա եղել է պարտավորություն: Իր վրա է վերցրել այս-այս քայլը եւ անում է: Շատերին թվում է, թե ինքն անփորձ է կամ լավ քաղաքական գործիչ չէ, սա ուղղակի հստակ ծրագիր է կատարում, պարտավորություն է կատարում: Մայիսի սկզբին Եվրոպայի բոլոր դեմոկրատները հավաքվում են, սա նախընտրական ցուցադրում է, այսպես ասած, ուժի, դիրքորոշումների եւ այլն: Իսկ այն, որ Պուտինին մեսիջ է հղում, դա արդեն ինքնըստինքյան ստացվող բան է, հակառուսական դիրքորոշումը դրսեւորվում է այս քայլերով, պատկերացնում եք, չէ՞, այդ եվրոպացի լիդերները խոսելու են, նրանց բոլոր հայտարարությունները լինելու են հակառուսականության եւ պրոուկրաինական ծիրի մեջ:

– Ընտրություններին ընդառաջ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, ասենք` հնարավո՞ր է որեւէ պատճառով ընտրությունները հետաձգեն:

– Իրենք ընտրությունների կգնան, վստահ են, որ այդ ամեն ինչն օգտագործելով հաղթելու են: Իսկ եթե հանկարծ զգան, զարգացումները ցույց տան, որ հաղթանակը կասկածի տակ է, այն ժամանակ արդեն այլ քայլերի կդիմեն, ընդհուպ մինչեւ ընտրությունները հետաձգելը, չեղարկելը եւ այլն: Բայց հիմա իրենք մեծ օգնություն են ստացել Արեւմուտքից եւ որոշ հարեւան երկրներից էլ եւ այդ բոլոր լծակները՝ պետական, ադմինիստրատիվ, արտաքին օգնության, եւ այդ ամեն ինչը քողարկում են հակառուսականությամբ՝ պնդելով, որ ռուսներն են հիբրիդային ազդեցություն գործում ընտրությունների վրա:

– Ենթադրենք, ՔՊ-ն վերընտրվում է․ ԱՄՆ-ն ստիպված է լինում Իրանի առաջադրած պայմաններն ընդունել, փաստացի Իրանը հաղթողի կարգավիճակ է ստանում, ինչի հետեւանքով էլ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կտրուկ աճում է: Եթե Իրանը եւ Ռուսաստանը Փաշինյանին ՀՀ ղեկավար չդիտարկեն, դա կարո՞ղ է ՀՀ-ում իշխանափոխության պատճառ դառնալ:

– Կարող է, իհարկե, եթե Ձեր ասած սցենարը գնա: Այդ պարագայում Հայաստանը հայտնվում է որոշակիորեն նոր իրավիճակի մեջ, դա նախեւառաջ տնտեսականն է: Պուտինն ասաց, չէ՞, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն ինչ խնդիրներ կառաջացնի, հիմա նույնը կարող է անել Իրանը։ Այսինքն, իրավիճակը շատ ավելի բարդանում է տարածաշրջանում, որովհետեւ դա կնշանակի վերաբերմունքի, հարաբերությունների փոփոխություն Հայաստանի հետ եւ ինքնըստինքյան Հայաստանի հարեւանների, օրինակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի: Մանավանդ, եթե Իրանը վերաբերմունքը փոխի Ձեր ասած սցենարով, այդ դեպքում անմիջականորեն իր հարաբերությունները կբարդանան Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ նրանց ծրագիրը` Թուրքիա-Ադրբեջան միանալու եւ Միջին Ասիա դուրս գալու, դիմադրության է արժանանալու: Դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց սրանք պարտավորված են ամեն ինչ անել, որպեսզի վերարտադրեն իրենց իշխանությունը, իսկ եթե տեսնեն, որ չեն կարողանում, այլ քայլերի կդիմեն:

– Ճի՞շտ եմ հասկանում, որ անգամ ընտրվելու դեպքում Փաշինյանի գլխացավանքները դրանով չեն ավարտվելու:

– Ավելի խորանալու են` ի՞նչ ավարտվել, որովհետեւ ընտրվելուց հետո գալիս է սահմանադրության փոփոխություն, նոր հարաբերություններ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, խորացում Արեւմուտքի հետ եւ նոր պարտավորություններ Ռուսաստանի եւ Իրանի դեմ եւ այլն: Այսինքն, եթե հանձն ես առել, մինչեւ վերջ պիտի գնաս, հիմա ՔՊ-ականներն այդ վիճակում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին

Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Tue, 21…

16 րոպե ago

«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով

«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով Tue, 21 Apr 2026 18:00:59 +0400…

21 րոպե ago

Իրենցից դուրս օրենքներ ու տոներ են հնարել. քաղաքացիներ

Իրենցից դուրս օրենքներ ու տոներ են հնարել. քաղաքացիներ Tue, 21 Apr 2026 17:56:12 +0400 Latest…

26 րոպե ago

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր Tue, 21 Apr 2026 17:51:34 +0400 Յունիբանկը հայտարարում…

30 րոպե ago

Ոչ մեկը ծրագիրը չի կարդում․ ինչ ուզում մեջը գրում է

Ոչ մեկը ծրագիրը չի կարդում․ ինչ ուզում մեջը գրում է Tue, 21 Apr 2026 17:48:49…

33 րոպե ago

Դաչայի աշխատողներին էլ էին տարել

Դաչայի աշխատողներին էլ էին տարել Tue, 21 Apr 2026 17:45:17 +0400 Մեր տեղեկություններով, ապրիլի 19-ին…

37 րոպե ago